2 հայ բռցնքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար, ևս 2 բռնցքամարտիկ բրոնզե մեդալ է նվաճել
SportՍանկտ Պետերբուրգում ընթացող «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալի համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ: