Առաջարկում ենք գյուղմթերքների վերամշակման ԱԱՀ-ն 20%-ից իջեցնել 10-ի, որ մրցունակ լինենք ԵՏՄ-ում. պատգամավոր
EconomicsԱռաջարկում ենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովում հայտարարեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
«Մենք շուտով կառավարությանը կառաջարկենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի, որպեսզի մենք մրցունակ լինենք ԵՏՄ այլ երկրների հետ։ Քանի որ Ռուսաստանում եւ Բելառուսում 10% է, մեր ներքին արտադրանքը փաստացի 10%-ով ավելի թանկ է ստացվում, քան այդ երկրներում, եւ մենք չենք կարողանում դիմանալ մրցակցությանը»,-ընդգծեց Կարապետյանը:
Նա նշեց, որ օրերս այն տնտեսվարողներին, որո ՀՀ տարածքում բուծում են տոհմային անասուններ, ազատվել են ավելացված արժեքի հարկից: Վարազդատ Կարապետյանը նշեց նաեւ, որ իրենք մտածում են նաեւ «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» շրջանակային օրենքի ուղղությամբ, որը հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել, թե Հայաստանում գյուղատնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու: Մենք գնում ենք ինսդուստրիալ գյուղատնտեսության առումով, որը սնանկացնելու է մեր հողերը, թե գնում ենք օրգանական գյուղատնտեսության եւ աշխարհին հայտնի ենք դառնում որպես առողջ սննդի, մաքոր ջրի երկիր»,-ընդգծեց նա: