PressIdent.am-ը գրում է.
Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներով հրապարակում են ամենասեքսուալ հայ աղջիկների, ամենասեքսուալ հայ մոդելների, սոցցանցային ամենասեքսուալ հայ օգտատիրուհիներին և այլ սեքսուալների: Չգիտեմ այդ ցուցակները կազմողները սեքսուալ ասելով ինչ են հասկանում, սակայն այդ ցանկից շատ քչերին կարելի է այդպիսին համարել:Ինձ համար գրավչությունը միայն արտաքին գեղեցկությունն ու փայլը չէ, միայն խնամվածությունն ու հարդարվածությունը չէ, միայն բաց հանդերձներն ու անկաշկանդ կեցվածքը չէ, այև, որ ամենակարևորն է կիրթ ու դաստիարակված լինելը, կարդացած ու բանիմաց կին լինելը: Արտաքինն ու ներքինը պետք է փոխլրացնեն միմյանց և ներդաշնակ լինեն:Ի դեպ, մեկ շաաաաատ կարևոր դիտարկում, ամենևին պարտադիր չէ` դուք համակարծիք լինեք ընտրված աղջիկների թեկնածության հետ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մեկնաբանություններով պետք է նախշեք խեղճ աղջիկներին, այն, որ նրանք գեղեցիկ, գրավիչ կամ ցանկալի են որակվել, դա իրենց մեղքը չէ, այդքան խիստ մի դատեք նրանց, գրելով, որ նրանց միայն դիմահարդարումն ու ֆոտոշոփն ու փլաստիկ վիրահատություններն են փրկել: Պարզապես աչքի անցկացրեք և ուրախացեք, որ մենք գեղեցիկ, գրավիչ ու խնամված հայուհիներ ունենք:
Եվ այսպես, մեր սկսած շարքում հաջորդիվ ներկայացնում ենք իմ երբեմնի ուսանողուհի, իրեն նաև երգարվեստում փորձած, սակայն այժմ գերատեսչություններից մեկում աշխատող Բուբունին: Եթե անկեղծ, ապա այս տպավորիչ աչքերով աղջկա իրական անուն ազգանունը չեմ էլ հիշում, բայց ֆեյսբուքում ինձ հանդիպած նրա ամեն մի նկարը հաճելի է նայել, միշտ չկրկնվող, հետաքրքիր ու գրավիչ:
Վայելեք նրա գեղեցիկ ու հմայիչ ներկայությունը այս լուսանկարների միջոցով: