Արտերկրից դրամական փոխանցումների գծով Հայաստանը քառյակում է
International newsmoneytimes.ru-ն «Ինչպես են արտագնա աշխատողները փրկում իրենց հայրենիքը» վերնագրով հոդվածում գրում է, որ տնտեսապես թույլ երկրների ՀՆԱ-ի մի զգալի մասը ստեղծվում է արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտների հաշվին: Նման երկրների օրինակներ են Տաջիկստանը եւ Ղըրղըզստանը: Հաշվարկել նման երկրների տնտեսական անկայունությունը շատ հեշտ է` ընդամենը պետք է հաշվել տնտեսապես զարգացած երկրներից այնտեղ ուղարկված դրամական փոխանցումների քանակը: ՀՆԱ-ում արտերկրից անհատական դրամական փոխանցումների տեսակարար կշիռը ներկայացվել է Համաշխարհային բանկի կողմից: 2017-ի ցուցանիշները ցույց են տալիս, որ Ռուսաստանը գտնվում է 60-րդ տեղում (հաշվարկը կատարվել է ոչ թե տոկոսային, այլ քանակային): Միևնույն ժամանակ, միգրանտների աշխատուժի մասնաբաժինը ցածր է, ինչը սկզբունքորեն լավ արդյունք է: Առաջին տեղում, իհարկե, Չինաստանն է` կապված իր հսկայական մարդկային ռեսուրսի հետ: Եթե նայենք Եվրամիության շուկան, ապա ՀՆԱ-ի մեջ փոխանցումների առումով առաջատարներն են նախկին Հարավսլավիայի երկրները: Այստեղ պատճառները ակնհայտ են, քանի որ այդ երկրները գտնվում են ճգնաժամի մեջ: Փորձագետները հաշվարկել են նաև նախկին ԽՍՀՄ երկրների համար դրամական փոխանցումների արտահայտությունները ՀՆԱ-ում: Առաջին տեղում Ղրղզստանն ու Տաջիկստանն են, որոնց հետևում են Մոլդովան և Հայաստանը:
Կամո Խաչիկյան