Սիրիայում հրթիռակոծության հետևանքով հայ երեխա է զոհվել
International newsԶինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանների բնակելի շրջանները:
Ինչպես հաղորդում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի «Ֆեյսբուք»-ի էջը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությանը:
Նշվում է, որ մայիսի 12-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե գյուղի ուղղությամբ:
Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ:
Զոհերից մեկը Ջեսիկա Հարութ-Սեմերճյանն է:
Մայիսի 13-ին զինյալները դարձյալ հրթիռակոծել են գյուղը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ: