Օրենքների անկատարության պատճառով Երևանը վերածվել է շինհրապարակի
AnalysisՕրենքները թերի են և հրատապ վերանայման կարիք ունեն, հակառակ դեպքում շինհրապարակի վերծաված մայրաքաղաքի շատ վայրեր կշարունակեն նույն ձևով մնալ:
Խնդիրն այն է, որ որոշ կառուցապատողներ մայրաքաղաքի տարբեր մասերում հին շենքերի փոխարեն նորը կառուցելու թույլտվություն են ստացել, հետո մեծ փոս փորել ու տարիներով այդպես թողել: Շատ նմանատիպ փոսեր վաղուց գրավադրվել են ու դարձել բանկերի սեփականությունը: Ու թե ինչ պետք է լինի դրանց հետ որևէ մեկը չի կարող ասել:
Բնական է, որ սա նոր՝ ժամանակակից բիզնեսի տեսակ է: Նախ բավականին էժան գնով նման տարածքների են տիրում, հետո դրանք մի քանի անգամ ավելի թանկ գնով վաճառում են այլ կառուցապատողների, հետո երրորդին, հետո տարածքը գրավադրում են բանկում, գումար վերցնում ու այն թողնում բանկին:
Թե քանի տարի կարող է տևել նման գործարքների կյանքը դժվար է ասել, բայց քաղաքի այս կամ այն վայրը շինհրապարակի վերածելու ու այդպես տարիներով թողնելու վերջը տալու համար, հարկավոր է օրենդրական փոփոխություն իրականացնել, որպեսզի մայրաքաղքն անժամկետ շինհրապարակի վերածեկու սովորությունը վերանա, իսկ կառուցապատող ընկերություններն էլ շահագրգռված լինեն սեղմ ժամկետներում շինարարությունն ավարտել ու հարակից տարածքը կարգի բերել: