Հաղորդակցությունը աղետների ռիսկի նվազեցման միջոց. դասընթաց-սեմինար
InterviewԱԻՆ-ում Մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի հետ համատեղ անցկացվեց «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում»՝ եռամյա տեխնիկական աջակցության թեմայով, դասընթաց-սեմինար:
Դասընթաց-սեմինարի նպատակն է օժանդակել աղետների վերաբերյալ հանրության և լրատվամիջոցների իրազեկվածության, լրատվամիջոցների և ԱԻՆ պաշտոնյանների կարողությունների բարձրացմանը, արտակարգ իրավիճակներում տեղեկության փոխանակման և հաղորդմանը, փորձի ուսուցանմանը և ծրագրի վերաբերյալ տեղեկության տարածմանը:
Դասընթաց-սեմինարին մասնակցում էին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գերատեսչությունների ՏՀԿ վարչության ղեկավարներ, ԱԻՆ կառավարման ոլորտի մասնագետներ, դասախոս-ուսանողներ և քաղաքացիներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԱԻՆ փոխնախարար Արկադի Բալյանը: Նա ողջունելով ներկաներին նշեց, որ կարևորում է երկու պետությունների համագործակցությունը և ակնկալում աղետների, ռիսկերի նվազեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն:
Հատուկ դասախոսությամբ հանդես եկավ «Ջիջի Լրատու»-ի լրագրող Քազույուկի Նակագավան: Նա անդրադարձավ աղետների մասին լրագրողների կողմից հրապարակվող լրատվությանը, ինչպես նաև կառավարության և լրատվամիջոցների աշխատանքերի կազմակերպմանը: Խոսելով 1988թ. Սպիտակի երկրաշարժի մասին փորձագետը նշեց, որ աղետի մասին Ճապոնիայում կար տեղեկատվության պակաս:
«Հայաստան կատարած այցի ընթացքում պարզեցի, որ տեղեկատվության պակասը կապված է Ճապոնիայում հայկական համայնք չունենալու հետ»,- ասաց Ք. Նակագավան:
Խոսելով Կոբեի երկրաշարժի մասին, նա կարևորեց լրագրողների պատրաստվածության աստիճանը և էական համարեց նրանց համակարգված աշխատանքը:
«Շիմարարայի քաղաքապետարանի և հրաբխային ժայթքումների ժամանակ ոլորտի տեղացի մասնագետների ցուցումները չկատարելու հետևանքով լրագրողներ և 12 հրշեջներ մահացել են»,- նշեց Ք. Նակագավան:
Այնուհետև ՃՄՀԳ փորձագիտական խմբի գլխավոր խորհրդական Դր. Քոիչի Շիվակուն ներկայացրեց 2019թ. մարտին մեկնարկած ծրագիրը, որի նպատակն է համագործակցային միջավայր ստեղծելու միջոցով բարձրացնել արտակարգ իրավիճակների նախարարության և լրատվամիջոցների ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ կարողությունները ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 911 tert.am և cmsa.am կայքերի լրագրող և ծրագրի աշխատանքայի խմբի անդամ Արամ Զաքարյանը «Անվտանգության մշակույթի հիմնահարցերը Հայաստանում» թեմայի շրջանակներում ցուցադրեց «Բնակչության ուսուցման հայեցակարգային հարցեր» թեման:
«Յուրաքանչյուր երկրում անվտանգության մշակույթի հիմքը բնակչության ուսուցումն է, իսկ դա պետք սկսել մանկապարտեզից, մինչև բուհ, հետբուհական կրթություն, աշխատող բնակչության վերապատրաստումներ՝ հաշվի առնելով տարբեր շերտի տարիքային առանձնահատկությունը»,- ասաց Ա. Զաքարյանը:
Միջոցառման ընթացքում Ք. Նագակավան խոսեց տեղեկատվության տարածման միջոցների մասին, որին ի պատասխան փոխնախարար Ա. Բալյանը հարցրեց, թե արդյո՞ք տեղակատվության «անխնա» տարածումը խուճապ չի առաջացնի բնակչության շրջանում:
«Ջիջի լրատու»-ի լրագրողը նշեց, որ տեղեկատվության բացակայությունը ևս խուճապի պատճառ կարող է դառնալ: Խմբային քննարկման ընթացքում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ճապոնիայում գոյություն ունի օրենսդրական մարմին, որը սահմանափակում է ԶԼՄ-ի աղետների լուսաբանումը: Ճապոնացի գործընկերը տեղեկացրեց, որ նման սահմանափակում չկա:
Սեմինարի ավարտին ներկաները մասնակցեցին՝ «Որո՞նք են կարիքներն ու պահանջները՝ կառավարության, լրատվամիջոցների և այլ կազմակերպությունների տեսանկյունից» թեմայով խմբային աշխատանքին: