Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


10 բան, որ դուք պետք է անեք, անգամ, եթե ձեզ դրա համար մեղադրեն

Lifestyle

Հոգ տարեք ձեր մասին։

Սեփական անձի հետ ձեր հարաբերություններն ամենամտերմիկ ու սերտ հարաբերություններն են բոլոր նրանցից, որ դուք երբևէ ունեցել եք։ Եթե ձեր մասին լավ հոգ չտանեք, չեք կարողանա լավ հոգ տանել ուրիշների մասին։ Ահա թե ինչու սեփական անձի հանդեպ խնամքը լավագույն եսասիրական բանն է, որը դուք կարող եք անել։

 

Արեք այն, ինչ ճիշտ եք համարում։

Մի ամաչեք միայնակ զբոսնելուց ու սիրեք այդ զբաղմունքը։ Թույլ մի տվեք, որ որևէ մեկի անդաստիարակությունը, դրամաներն ու նեգատիվը ձեզ խանգարեն ավելի լավը դառնալ։ Երբ դուք ինքներդ ձեզ հետ ներդաշնակ եք ապրում, ոչինչ չի կարող սասանել ձեր հավասարակշռությունը։

Գնացեք ձեր ճանապարհով։ Այն բացառիկ է։

Յուրաքանչյուր նոր օր սեփական կյանքը փոխելու հնարավորություն է։ Աշխատեք այն բանի վրա, որ այն դարձնեք այնպիսին, ինչպիսին որ ուզում եք տեսնել։ Գործադրեք ողջ ջանքերը, թող ձեր երազանքները մեծ լինեն, իսկ տագնապները՝ փոքր։

Վերացեք ամեն ինչից ու աշխատեք ձեր նպատակներին հասնելու վրա։

Մեծ բաների մասին երազեք, բայց մի մոռացեք, որ դեպի երազանքն ընկած աստիճանները կարճաժամկետ և իրական նպատակներ են։ Հաջողությունը կապված է մեզ վրա տարվող ամենօրյա աշխատանքի հետ։ Այն, թե ինչպես ենք մենք գործում, բնորոշում է մեզ։

Հաջողակ մարդիկ երբեք կանգ չեն առնում։ Ամեն օր նրանք անում են թեկուզ մեկ փոքր քայլ, որը նրանց մոտեցնում է իրենց երազանքին։ Սխալները բոլորովին էլ հանձնվելու առիթ չեն։ Մարդիկ սովորում են դրանց վրա ու շարունակում առաջ ընթանալ։

Խմբագրեք ձեր նպատակներն ու երազանքներն այն ժամանակ, երբ ձեր կյանքում ինչ-որ բան է փոխվում։

Կենսական ողբերգությունների մեծ մասը տեղի է ունենում այն պատճառով, որ, երբ բարդություններ են առաջանում երազանքին հասնելու ճանապարհին, դուք հուսահատվում եք ու հրաժարվում նրանից։ Եթե ուզում եք հաղթել դևերին ու կյանքից վերցնել ամեն ինչ, մի կապվեք մեկ երազանքին։

Բաց եղեք։ Հնարավոր է՝ առջևում ավելի հիասքանչ ճանապարհ է ձեզ սպասվում։ Կյանքն անկանխատեսելի է, բայց այն միշտ նոր հնարավորություններ է տալիս երազանքի իրականացման համար։ Պարզապես մի մոռացեք, որ երբեմն դուք ստիպված եք խմբագրել երազանքներն ու պլանները։ Դա նորմալ է. կարելի է փոխվել ու ունենալ մեկից ավելի երազանք։

Ներեք նրանց, ովքեր ձեզ նեղացրել են։

Ներումը լավագույն նվերն է, որ կարող եք ինքներդ ձեզ մատուցել։ Դա թույլ է տալիս կենտրոնանալ ապագայի վրա, դեն նետել անցյալը։ Ապագայի պոտենցիալն ավելի հստակ տեսնելու համար պետք է թողնել այն ամենը, ինչ հետևում է մնացել։

Առանց ներման՝ անցյալի վերքերը չեն բուժվելու, և դուք չեք կարողանա շարժվել առաջ։ Անցյալում տեղի ունեցածը գրքի միայն մեկ գլուխն է։ Դեն մի նետեք գիրքը, քանի դեռ չեք կարդացել այն մինչև վերջին էջը։

Սեր և բարություն դրսևորեք։

Եթե դուք ձեր սերը նվիրում եք միայն նրանց, ովքեր, ձեր կարծիքով՝ արժանի են դրան, ապա կզարմանաք, եթե իմանաք, որ դա սեր չէ, այլ կոչվում է դատողություն։ Դատողությունն ընտրովի է, սերը բոլորին է ընդգրկում։ Արևի և քամու նման՝ սերն էլ բացառություններ չի անում։

Սերն ու բարությունը կենսակերպ են։ Այնտեղ, ուր սեր կա, դատապարտումը տեղ չունի։ Իսկ այնտեղ, ուր կա դատապարտում, արդեն սեր չկա։

Աջակցեք ուրիշներին։

Երբեմն նույնիսկ ամենափոքր բաները կարող են օգնել նրանց, ում սիրտը, թվում է, թե արդեն վաղուց ունակ չէ զգալ և սիրել։ Մի վախեցեք մտնել խավարի մեջ ու օգնել, որ այնտեղից ինչ-որ մեկը լույս աշխարհ դուրս գա։ Հիշեք, ուժեղ մարդիկ կարողանում են պաշտպանել իրենք իրենց, բայց նաև աջակցում են ուրիշներին ու միշտ օգնության ձեռք մեկնում։

Թույլ մի տվեք, որ անհաջողությունները կոտրեն ձեզ։

Երբ դուք ձեզ ճնշված եք զգում, և թվում է, թե ամեն ինչ կորած է, մի ամաչեք դրանից։ Դուք դժվարին ժամանակներ եք ապրում, բայց միևնույն է, առաջ եք գնում։

Ընդհակառակը, հպարտացեք, որ շարունակում եք պայքարել դժվարությունների դեմ ու աստիճանաբար հաղթահարում եք դրանք։ Թող բոլորն իմանան, որ այսօր դուք ավելի ուժեղ եք, քան երեկ, և դեռ ավելի ուժեղ կլինեք։

Գլուխը բարձր պահեք ու ժպտացեք։

Մեր կյանքի յուրաքանչյուր օրը մեր պատմության էջերն են։ Հնարավորություններ չկան միայն այն ժամանակ, երբ դուք դադարում եք դրանք օգտագործել։

Մի արտասվեք անցյալի համար, դուք այդ ամենը կհաղթահարեք։ Մի ժպտացեք ցավը քողարկելու համար, ժպտացեք, որ բուժեք այն։ Մի մտածեք տիեզերական ողջ վշտի մասին, ավելի լավ է՝ նայեք ձեզ շրջապատող գեղեցկությանը։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live