Փաշինյանը հայտնել է Հայաստան մատակարարվող գազի գնի խնդիրը մինչև տարեվերջ լուծելու մտադրության մասին
EconomicsՀայաստանը մտադիր է մինչև 2019թ. ավարտը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի գնի իջեցման հարցի վերաբերյալ համաձայնության գալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով մայիսի 17-ին ռուսական լրատվամիջոցների լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:
«Ես վստահ եմ, որ գազի գնի իջեցումն իրատեսական է: Հարցը ոչ միայն առանձին միայն գազի գնի հետ է կապված, այլև վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունավետությանը: Մենք, սկզբունքորեն, արդեն ունենք պայմանավորվածություն, որ միասնական էներգետիկ շուկա կստեղծվի, և մեր առաջարկները համապատասխանում են դրա շուրջ բանակցությունների տրամաբանությանը: Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները կարևոր են ԵԱՏՄ արդյունավետության համար: Ես կցանկանայի մինչև տարվա վերջ լուծել այդ խնդիրը»,- ասել է Փաշինյանը:
2019թ. հունվարի 1-ից ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի համար գազի գինը 1000 խմ-իհամար 150 դոլարից բարձրացրել է 165 դոլարի: