Ղազախստանում 2 տարեկան աղջիկը վայր է ընկել մանկապարտեզի պատուհանից
International newsՂազախստանի Թալդիկորգան քաղաքի մանկապարտեզում 2 տարեկան աղջիկը վայր է ընկել է 2-րդ հարկի պատուհանից: Դեպքը տեղի է ունեցել դեռ մայիսի 15-ին, այն ֆիքսել են տեսախցիկները, հաղորդում է Newtimes.kz-ն:
Պարզվել է՝ «Կարլիգաշ» մանկական կենտրոնի դաստիարակը երեխաներին նստեցրել է պատուհանագոգին, որպեսզի նրանք պատուհանից նայեն: Սակայն 2 տարեկան աղջիկը հենվել է մոծակապաշտպան ցանցին եւ դրա հետ միասին վայր ընկել:
Երեխան ծանր վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել: Այժմ աղջիկը դուրս է եկել կոմայից թեեւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հանրապետությունում քրեական գործ են հարուցել երեխաների կյանքի եւ առողջության անվտանգության կանոնները չպահպանելու մասին: