Արթուր Ալեքսանյանը վերադառնում է մրցագորգ
SportՀունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցեն Բոլաթ Թուրլըխանովի անվան գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի մայիսի 25-26-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում, փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:
Մայիսի 23-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Ալմաթի կմեկնեն նաեւ մարզիչ Էդուարդ Սահակյանը եւ մրցավար Գեւորգ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո: Վերջին շրջանում գյումրեցի ըմբիշը վերականգնվում էր վնասվածքից: