Մանրի «ժուլիկություններից»՝ «պատահական» զուգադիպություն
AnalysisԺողովրդավարական պետությունների քաղաքական-իրավական համակարգի հիմքում ընկածեն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները` որպես սահմանադրական կարգի հիմնական բաղկացուցիչ տարր: Ընտրական գործընթացի շրջանակում իրականացվում են ընտրություններին առնչվող բազմապիսի գործառույթներ, ինչպես նաև իրականացվում են աշխատանքներ նրանց իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:
Ինչպես հայտնի է հունիսի 9-ին ՀՀ 22 համայնքներում տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ, որոնցից, սակայն, ամենաինտրիգայինը որը կլինեի բոլորի ուշադրության կենտրոնում Աբովյանի համայնքապետի ընտրություններն են: Սա այն միակ համայնքն է, որտեղ իշխող կուսակցությունը ներկայացրել է թեկանծու, ում թեկնածություն, ի միջի այլոց, հաստատվել է ոչ թե կուսակցության վարչության կողմից, այլ՝ մարզային խորհիդի:
Ընտրություննեի նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվելու է վաղը՝ մայիսի 22-ին, սակայն շուրջ 3-4 օր է, ինչ Աբովյանում առաջադրված ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական պաստառները փակցված են մի շարք հանրային վայրերում, ինչը ԸՕ-ի կոպտագույն խախտում է: Հավելելով նշենք, որ նախկինում ևս նման կարգի նախընտրական մանր խուլիգանություններ անում էին նաև ՀՀԿ-ականները, իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, նույն գործելաոճը որդեգրել է ՔՊ-ն:
Իսկ արդեն նախօրեին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեկնում է արձակուրդի, որը «պատահականորեն» զուգադիպում է նախընտրական քարոզարշավի և բուն ընտրական գործընթացի հետ, ինչն իր հերթին ապացուցում է, որ Գուլյանի քարոզարշավն ամբողջովին անցկացնելու է նրա «քաղաքական հայրը»՝ Կոտայքի մարզպետը: Այս կոնտեքստում հատկանշական է, որ մարզպետը չանցնի իր լիազորությունների սահմանը, ընտրական գործընթացում արհեստական լարվածություն և հանրության հերթական շերտատումները չիրականացվի:
Անդրանիկ Հարությունյան