Կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր
EconomicsԱԿԲԱ ֆեդերացիան և ‹‹Գերմանիայի բնության պահպանության միության›› (NABU) հայաստանյան մասնաճյուղն ամփոփեցին մարտ ամսին համատեղ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Դրամաշնորհի տրամադրման նպատակը Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը նպաստելն է:
Հայտարարված մրցույթին հայաստանյան տարբեր մարզերից դիմել են շուրջ 522 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով գյուղական տուրիզմի զարգացման վերաբերյալ իրենց ծրագրերը:
Ստացված հայտերի ամփոփման արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 5 ծրագրի, որոնց իրականացմամբ Հայաստանի մի քանի մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում գտնվող 5 տարբեր գյուղերում
հնարավոր կլինի խթանել գյուղական տուրիզմի զարգացումը՝ զբոսաշրջիկներին տրամադրվող ծառայությունների որակական և քանակական աճի շնորհիվ:
‹‹Մեր առաքելությունը միայն ֆինանսական ծառայություններ տրամադրելու մեջ չէ: Մենք ձգտում ենք Հայաստանում տնտեսության՝ հատկապես համայնքներում մեր դերն ունենալ նրանց զարգացման գործում: Ունենալով NABU- ի նման լավ գործընկեր, հպարտությամբ կարող ենք նշել, որ մենք այդ ճանապարհով էլ շարժվել ենք և նպաստում ենք համայնքների զարգացմանը»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
ԱԿԲԱ ֆեդերացիան ստեղծվել է 2017թ.-ին, որի նպատակն է խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համագործակցությունը մեկնարկել է 2015թ.-ին:
Մանրամասն՝ տեսանյութում։