Yerevan, 16.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեզ համար սկզբունքային է ՀՀ-ում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. Փաշինյան

TV

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում եւ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում եւ Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոս Դաուման, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գլխավոր տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը եւ այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Պետք է արձանագրել, որ կրոնի ազատությունն ամենակարեւոր ազատություններից մեկն է, որովհետեւ ես գոնե համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Հետեւաբար, կրոնի ազատությունը, Աստծուն հավատալու ազատությունը, իմ պատկերացմամբ, առաջին հերթին ամեն մարդու ինքն իրեն հավատալու ազատությունն է: Իհարկե, ժամանակակից աշխարհում եւ դրանից առաջ էլ կան մարդիկ, ովքեր իրենք իրենց հավատում են, ընդհակառակը, Աստծուն չհավատալով: Բայց միեւնույնն է, այս պարագայում էլ մարդն ինքն իրեն հավատալու գործընթացում առանցքային դերակատար է դարձնում մարդուն: Սա չափազանց կարեւոր է: Նկատի ունեմ, որ կրոնի ազատությունը, իհարկե, մարդու ազատությունն է: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարեւոր ազատություններից մեկն է, եւ դա առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից՝ լինի դա ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները, արդարությունը եւ այդպես շարունակ:

Այս առումով, ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Նոր Հայաստանն առավել եւս, լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Կարծում եմ՝ այն, որ այսօր Հայաստանի ազգային եւ տվյալ համատեքստում կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարեւորագույն ապացույցներից մեկն է: Ուզում եմ ասել, որ մեզ համար սա սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու եւ իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան:

Ընդհանրապես, կրոնը եւ միջկրոնական հարաբերությունները, թերեւս, հաջորդ ամենակարեւոր թեման են, որովհետեւ երկար ժամանակ ընդունված է եղել մտածել, որ կրոնը եւ կրոնական պատկերացումների տարբերությունները սովորաբար բաժանում են մարդկանց իրարից: Բայց մենք այս իրավիճակը բավականին տարօրինակ ենք համարում նաեւ այն բերումով, որ հանրահայտ կրոնների կամ ամենատարածված կրոնների մեծ մասը, ըստ էության, բխում են միեւնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ, որովհետեւ մեր հավատքը եւ համոզմունքն այն է, որ կրոնն իրականում մարդկանց միավորելու համար է, կրոնն իրականում խաղաղություն եւ ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնն իրականում երջանկության հասնելու համար է, մարդկանց օգնելու համար է, որ նրանք հասնեն երջանկության: Եվ եթե բաժանարար գծերը կառուցվել են այս կամ այն կրոնի տեսության բերումով, այսինքն՝ մարդկանց տարբեր մեկնաբանությունների բերումով, դա նշանակում է, որ այդ բաժանարար գծերը կարող են վերացվել նաեւ նույնպիսի մարդկանց նոր մեկնաբանություններով, նոր մոտեցումներով, իրենց իսկ կողմից քաշված եւ ստեղծված բաժանարար գծերը վերացնելու միջոցով եւ դրա ամենակարեւոր նախապայմանը փոխադարձ հարգանքն է միմյանց ունեցած համոզմունքների, զգացմունքների, հավատքի, պատկերացումների եւ ընկալումների վերաբերյալ:

Եվ ես հատկապես այս առումով եմ կարեւորում այսօրվա համաժողովը, որովհետեւ այս համաժողովում փոխադարձ հարգանքն առավել եւս ընդգծվում է: Այսպիսի համաժողովները պետք է օգնեն, որ մենք խաղաղության, ազատության, սիրո եւ ներդաշնակության կրոնական պատկերացումների մասին հասնենք ընդհանուր մեկնաբանության, ընդհանուր հայտարարի: Ես հավատում եմ, որ սա հնարավոր է, թեեւ նաեւ գիտեմ ինչքան դժվար է, բայց դժվարությունները, մանավանդ Նոր Հայաստանում, երբեք եւ ոչ մեկին չեն վախեցնում: Մեր համաժողովին մաղթում եմ դուխով հետամուտ լինել այս բարդ հարցերի լուծմանը:

Շնորհակալություն»:

 

AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development