Էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերք տեղական արտադրողի կողմից
Economics«Բարի Սամարացի» ընկերությունը ոչինչ չի խնայում էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերք արտադրելու համար: Հերթական անգամ ընկերության մասնագետները մեկնել են արտերկիր վերապատաստվելու, ինչպես նաև աշխարհահռչակ ընկերությունների փորձը տեղում ուսումնասիրելու և Հայաստանում ներդնելու համար:
Հաջողության գաղտնիքը՝ ջերմ վերաբերմունքը, հոգատարությունը և պատասխանատվության բարձր զգացումն է: Այս ամենի արդյունքում ընկերությանը հաջողվում է մշտապես լինել սպառողների ուշադրության կենտրոնում: Ընկերությունն իր արտադրանքի որակական բարձր հատկանիշները պահպանելու համար օգտագործում է բարձրորակ հումք և կարողանում է սպառողին մշտապես հրամցնել էկոլոգիապես մաքուր և առողջ մսամթերք: Այդպիսի հետևողական աշխատանքի արդյունքում սպառողը վստահ է, որ որակյալ և անվտանգ մսամթերք է տուն տանում:
Նման բարձր վարկանիշ ունենալ ու հաղողության հասնելն այդքան հեշտ չէր լինի, եթե ընկերությունում աշխատող մասնագետները բարեխիղճ չլինեին ու չտիրապետեին արտադրության բոլոր նրբություններին:
Ողջ կոլեկտիվի քրտանջան աշխատանքի և տնօրինության հոգատար վերաբերմունքի արդյունքում է, որ այսօր յուրաքանչույուր սպառող կարող է հպարտանալ, որ Հայաստանում կա տեղական մսամթերք արտադրող ընկերություն, որը միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրանք է մատարակարում տեղական շուկա և սպառողներին կարողանում է մատուցել առողջ և անվտանգ մսամթերք: