ՈՒԵՖԱ-ի նախագահը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին
SportՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Մարդու իրավունքների խնդիրները գույություն ունի Ադրբեջանում, բայց այն կա նաև այլ երկրներում:
Եթե ՈՒԵՖԱ-ն տեղի տա նման իրավիճակներում, ապա երբեք ոչինչ չենք կարող կազմակերպել: Մենք Ֆրանսիայում անվտանգ անցկացրինք Եվրո 2016-ը, այն դեպքում երբ այդ երկիրը միջազգային ահաբեկիչների թիրախն էր»,-ՈՒԵՖԱ-ի նախագահի խոսքը մեջբերում է sport-express-ը` հղում անելով Der Spiegel-ին: