Yerevan, 04.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կենդանակերպի ո՞ր նշաններին են 2019թ. փոփոխություններ սպասվում

Ձկներ: Նշանակալից դրական փոփոխությունների շրջան է գալիս Ձկների կյանքում։ 2019թ. խոստանում է չափազանց շռայլ լինել փոփոխությունների հարցում, որոնք ճակատագիրն անընդհատ մատուցում է Ձկներին։

Հավանական է, որ նրանց սպասում են խորը զգայական ապրումներ, հանդիպում մի մարդու հետ, ով այս մարդկանց համար կդառնա ամենամտերիմն ու հարազատը։ Ձկներն իրենց ամուսնության երկրորդ ծնունդը կտոնեն, նրանք այնպիսի զգացմունքներ կունենան, ինչպիսիք ապրել են իրենց ամուսնության առաջին տարում իրենց երկրորդ կեսի հետ։

Եվ վերջապես, այս շրջանը հարուստ կլինի գործնական առաջարկներով, ինչից կարող են օգտվել բիզնեսով հետաքրքրված Ձկները։ Ամեն դեպքում տվյալ նշանի ներկայացուցիչները չպետք է բաց թողնեն մի փոքր երջանիկ դառնալու իրենց հնարավորությունը։ Հնարավոր է՝ Ձկները պետք է մի կողմ դնեն իրենց վախերն ու դուրս գան հարմարավետության գոտուց, բայց հեռանկարային առաջարկներն արժեն, որ գնան դրան։ Համարձակ առաջ գնացեք ու մի վախեցեք կյանքում տեղի ունեցող փոփոխություններից։ Ձեր խիզախության համար դուք շռայլորեն կվարձատրվեք։

Կույս: 2019թ. խոստանում է անկանխատեսելի լինել Կույս նշանի տակ ծնվածների համար։ Այս անձինք շատ են աշխատում իրենց վրա ու նաև աշխատում են, որ իրենց կյանքում կատարյալ կարգուկանոն լինի։ Բայց այս տարին չափազանց փոփոխական կլինի, որ հույս ունենան խաղաղ կյանքի։ Պատրաստ եղեք այն բանին, որ գարնան գալու հետ մեկտեղ ձեր կյանքը կարող է քանդվել թղթե տնակի պես։

Եթե սառնասրտություն ու մտքի պարզություն չցուցաբերեն, եթե չվերանայեն իրենց կյանքն ու սկսեն ուղղել նախկինում թույլ տված սխալները, տարին Կույսերի համար կարող է ավարտվել իսկական տապալումներով ու կենսական կողմնորոշիչների կորուստով։ Բայց եթե այս նշանի ներկայացուցիչները բնավորություն ցուցաբերեն ու փոխվեն այնպես, ասես վերածնվել են փյունիկ թռչունի պես, նրանց համար ամեն բան լավ կավարտվի։

2019թ. չի կարելի Կույսերի համար հաջողակ տարի համարել, բայց այն կարող է ապագա զարգացման համար մեկնակետ լինել, և դրանից անպայման պետք է օգտվել։

Այծեղջյուր: Մեծ է հավանականությունը, որ 2019թ.-ը բեկումնային ժամանակահատված կլինի Այծեղջյուրի նշանի ներկայացուցիչների համար։ Այս անձնավորությունները գերադասում են փակ կյանքով ապրել` հոգ տանելով առավելապես իրենց բարեկեցության համար, բայց ճակատագիրն այլ կերպ է մտածել ամեն բան, և արդեն տարվա կեսին այս նշանի ներկայացուցչի կյանքում կարող են արմատական փոփոխություններ տեղի ունենալ։ Չի կարելի ասել, թե հենց որ դեպքը Սատուրնի հովանավորյալին կստիպի գնալ անձնային փոփոխությունների ու փոխել իր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, բայց այն, որ դա տեղի կունենա, կասկած չի հարուցում։

Աստղաբաններն ուշադրություն են դարձնում այն բանին, որ Այծեղջյուրների կյանքում փոփոխությունները կախված կլինեն նրանից, թե այս նշանին պատկանող անձինք ինչպես կվերաբերվեն այդ փոփոխություններին։ Այլ մարդկանց իրենց կյանք թողնելով ու սովորելով ապրել ոչ միայն իրենց համար` Այծեղջյուրները երջանկություն ձեռք կբերեն ու իրենք 2019թ. կանվանեն ճակատագրական։ Բայց եթե այս անձինք դիմադրեն փոփոխություններին ու պայքարեն ուրիշներին օգնելու ներքին ցանկության դեմ, տվյալ ժամանակահատվածը նրանց միայն բացասական ապրումներ կբերի ու ոչինչ ավելին։

Առյուծ: Առյուծի նշանի ներկայացուցիչների համար բավական բարդ տարի է 2019թ.-ը։ Նա այս տարի ստիպված կլինի ընդունել կարևոր և ոչ միշտ հաճելի որոշումներ։ Հնարավոր է՝ խոսքը հիվանդության մասին է, որով տառապում է կա՛մ ինքը՝ Առյուծը, կա՛մ նրան հարազատ ինչ-որ մեկը։ Առողջանալու համար տվյալ նշանի ներկայացուցիչը պետք է հրաժարվի իր սովորական կյանքից ու սիրելի շրջապատից։ Նա ստիպված կլինի փոխել իր կյանքի պայմաններն ու դիմանալ անհարմարություններին բարի նպատակի համար։

2019թ. հենց առաջին օրերից ձեզ տրամադրեք պոզիտիվի։ Հազիվ թե ձեզ դուր գա այն, ինչ ձեզ համար նախապատրաստել է ճակատագիրը, բայց ընդունելով ձեր խղճի հետ համաձայնեցված միակ ճիշտ որոշումը` դուք արդյունքում կհասնեք ցանկալի նպատակին։ Կարելի է վստահությամբ ասել, որ առաջիկա բարդ շրջանը կկոփի Առյուծի բնավորությունն ու այդ մարդուն կստիպի վերանայել իր կենսական արժեքները։ Այդպիսի փոփոխություններն անպայման նրան օգտակար կլինեն, և ապագայում Առյուծը դեռ շնորհակալ կլինի ճակատագրին այդ դիպվածի համար։

Երկվորյակներ: Շփվող և կենսուրախ Երկվորյակները կարող են սոսկ ուրախանալ ու գտնվել հաճելի սպասման մեջ։ 2019թ. սկիզբը կնշանավորվի նոր ծանոթությամբ, որը նրանց կյանք կբերի նոր գույներ։ Չի կարելի ճշգրիտ ասել՝ արդյո՞ք դա ճակատագրական հանդիպում կլինի, որը Երկվորյակի սրտում սիրո հատիկ կսերմանի, կամ անսպասելի ծանոթությունը կավարտվի բեղուն համագործակցությամբ, բայց կարելի է պնդել մի բան․ ճակատագրական հանդիպումը Երկվորյակի հոգում կթողնի ամենահաճելի տպավորություններ ու կնվիրի բավականին շատ դրական հույսեր։

Միևնույն ժամանակ աստղաբանները նախազգուշացնում են, որ շատախոս Երկվորյակները չպետք է պարծենան սեփական երջանկությամբ։ Տվյալ նշանի ներկայացուցիչների շուրջը բավականին շատ նախանձ մարդիկ կան, ովքեր սոսկ սպասում են Երկվորյակների սայթաքմանն ու նրան տրված արտոնություններւց օգտվելուն։ Հիշեք, որ երջանկությունը լռություն է սիրում։

Ցուլ: Մարդը, ով վախենում ու ողջ հոգով ատում է փոփոխությունները, ստիպված է լուրջ ցնցումներ ապրել։ Մեծ է հավանականությունը, որ այս նշանի ներկայացուցիչները կլքեն իրենց հարմարավետության գոտին ու կսկսեն նոր աշխատանք փնտրել։ Հնարավոր է՝ Ցուլերը ստիպված լինեն իրենց ուժերը փորձել նոր մասնագիտության մեջ, ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ ուրիշ երկրում։

Այս նշանին պատկանող անձինք շատ են դողում իրենց ունեցածի վրա, դրա համար էլ հատկապես ֆինանսական հարցերին վերաբերող փոփոխություններն իսկական սթրես են դառնում Ցուլերի համար ու պարզապես հունից հանում են։

Աստղաբաններն այս անձանց խորհուրդ են տալիս հավաքել իրենց ու հեռու վանել իրենց վախերը։ 2019թ. խոստանում է հաջողակ լինել իրենց գործի գիտակների համար, բոլոր նրանց համար, ովքեր հավատում են իրենց ուժերին։ Շատ հնարավոր է՝ տարվա վերջում Ցուլերը գիտակցեն, թե որքան օգտակար ու արդյունավետ էր այս շրջանը։

Ամբողջական նյութը՝  այստեղ

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun