Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
LifestyleՑանկացած մարդ էլ երբեմն զգում է զգայունության կորուստ ոտքերի և ձեռքերի շրջանում, ինչը զուգորդվում է թույլ ծակոցներով ու այրոցի զգացումով։
Այդ երևույթն առաջանում է արյան շրջանառության ժամանակավոր դադարի պատճառով, և դրանից ազատվելու համար պետք է պարզապես շարժվել կամ փոխել դիրքը։
Սակայն անհարմար ու սխալ դիրքն այդ երևույթի միայն պատճառները չեն։ Եթե նման երևույթը Ձեզ մոտ պարբերաբար կրկնվում է, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ դա կարող է լինել շատ լուրջ հիվանդության ախտանիշ։
Ձեզ ենք ներկայացնում 7 հիվանդություն, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել։
1. Պարանոցային օստեոխոնդրոզ
Ողնաշարի պարանոցային հատվածի ցանկացած տեսակի շեղումները հանգեցնում են նշված հատվածի նյարդերի ճզմմանը, ինչն էլ իր հերթին դառնում է թմրության և ծակոցների պատճառ և կարող է գլխացավեր և կոորդինացիայի հետ խնդիրներ առաջացնել։
2. Բազմակի սկլերոզ
Քչերն են հասկանում, որ սկլերոզը ոչ թե մոռացկոտությունն է, այլ բավականին լուրջ հիվանդություն։ Գլխուղեղի և ողնուղերի նյարդային բջիջների վնասման հետևանքով տեղի է ունենում նեյրոնային իմպուլսների անցման խափանում։ Այդ դեպքում նվազում է զգայունությունը, և ձեռքերում ծակոցներ են զգացվում։
Շարունակությունը այստեղ