Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է 480.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.47 դրամ (աճել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 609.35 դրամ (մնացել է անփոփոխ), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.45 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 224.62 դրամ, ոսկի՝ 19,799.42 դրամ, պլատին՝ 12,350.52 դրամ: