Սկանդալային է այն, որը Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին. «Արսենալ»-ի դարպասապահ
SportԼոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն ևս անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգային Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը:
«Սկանդալային է այն, որը Մխիթարյանը չի մասնակցի, քանի որ ամբողջ մրցաշրջանի ընթացում ծանր աշխատանք է կատարել և չի կարող խաղալ եզրափակչում քաղաքականության պատճառով: Շատ եմ ցավում նրա համար»,- Լենոյի խոսքերը փոխանցում է գերմանական Kicker հանդեսը:
Դարպասապահի խոսքով` հեշտ չի բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը, քանի որ երկու ակումբներն էլ` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն, ՈՒԵՖԱ-ն անդամ են և կարող են հեռացվել: