Իտալիայի եկեղեցիները թույլատրել են օնլայն նվիրատվություններ անել
International newsԱռաջին ագնամ իտալական եկեղեցիներում մոմ վառելու, պատարագ պատվիրելու կամ նվիրտավություն անելու համար ծխականներին թույլ կտան կրեդիտային քարտով վճարել: Վերջին տարիներին հռոմեակաթոլիկ եկեղեցին անհավանական եռանդով ձգտում է միանալ նոր տեխնոլոգիաներին: Այդ ուղղությամբ առաջին քայլը դարձավ այս տարվա հունվարին կայքի եւ Android-ի եւ iOS-ի համար «Քլիքիր եւ աղոթիր» հավելվածի գործարկումը: Վատիկանի այս պաշտոնական աղոթքի հարթակն առաջարկում է Հռոմի Պապի հետ միաժամանակ աղոթել, ինչպես անեւ աղոթքներով կիսվել այլ մարդկանց հետ, գրում է RG-ն:
Նորարարական նախաձեռնության հեղինակը Կոջա քաղաքի եպիսկոպոս Մոնսենյոր Ադրիանո Տեսարոլոն է: Նրա նախաձեռնությամբ քաղաքի երեք եկեղեցիներում վճարային տերմինալներ են տեղադրվել, որոնց մոնիտորներին երեք օպցիա է հայտնվում: Դրանք թույլ են տալիս 1,2 կամ 3 եվրո արժեքով մոմ վառել, պատարագ պատվիրել, ինչպես նաեւ ցանկացած գումարի նվիրատվություն կատարել:
Սրանով անակնկալները չեն ավարտվում: Հատուկ նրանց համար, ովքեր չեն կարող եկեղեցի գալ, մշակվել է կայք, ուր մտնելով հնարավոր կլինի ընտրել եկեղեցի նվիրատվության համար կամ պատարագ ամրագրել:
Նոր եկեղեցական տերմինալն առաջինը փորձարկել են օտարերկրյա զբոսաշրջիկները:
Տեղացի հավատացյալները նորարարությանը, մեղմ ասած, զգուշությամբ են վերաբերվում:
Նրանցից շատերը վախենում են, որ ամեն ինչ ի վերջո կավարտվի նրանով, որ կբարձրացվի վերոնշյալ ծառայությունների արժեքը, իսկ եկեղեցին աստծո տաճարից կվերածվի սուպերմարկետի:
Սակայն այս բոլոր մտավախությունները ոչ միայն անհիմն են, այլ ապարդյուն. նոր վճարային համակարգը խաղաղ գոյակցելու է վճարման ավանդական տեսակների հետ: Ոչ ոք չի պատրաստվում արգելել մետաղադրամները եւ թղթադրամները: