Օդից փող բիզնեսի ներկայացուցիչները վերականգնել են պետությանը հասցրած վնասը
AnalysisՇատ լավ մտածված բիզնեսի տեսակ է ոչինչ չանելով պետությանը խաբելն ու գումար աշխատելը: Սա երկար տարիներ եղել է ավտոտեխզննությամբ զբաղվող ընկերությունների աշխատաոճը: Այս ոլորտում առկա ամենաթողությանը վերջ տալու համար Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին որոշում կայացվեց տեխսպասարկման գումարները բանկերում վճարել: Բանկերից ստացված կտրոնները ներկայացնելուց հետո միայն ընկերությունները հնարավորություն ունեին հետ ստանալ իրենց սպասարկման գումարները, բայց պարզվում է դա էլ չի օգնել պետությունից գումարներ շորթելուց զրծ մնալու համար:
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մեր երկրում ավտոմեքենաները սովորաբար տեխզննում չեն անցնում: Հակառակ դեպքում տրակատորի ձայնով աշխատող մեքենաներ չէին լինի: Այս մոտեցումը կոչվում է ազատ շուկայական հարաբերություններ: Կարևորը, իմանաս, թե որտեղից ես գումար կպցնում, իսկ թե դրա դիմաց ինչ ծառայություն ես մատուցում, կամ չես մատուցում, այդքան էլ կարևոր չէ:
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ, բոլոր հանգամանքները պարզելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Հարուցված 26 քրեական գործից, որպես մեղադրյալ ներգրավվել է 7 անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Պետությանը պատճառված վնասը վերականգնելուց հետո 11 քրեական գործ կարճվել է վնասը վերականգնելու հիմքով: 1 քրեական գործ միացվել է:
Պետությանը պատճառված վնասից ընդհանուր առմամբ մինչ օրս վերականգնվել է 825 679 568 ՀՀ դրամ գումար:
Արմինե Գրիգորյան