Այս գարնան 5 ամենանորաձև վերնաշապիկները (Photo)
LifestyleOversize վերնաշապիկները հիանալի համադրվում են և դասական տաբատների, և սովորական ջինսերի հետ: Ահա 6 տարբերակ, որոնք գարնանային զգեստապահարանդ ավելի նորաձև կդարձնեն:
Սպիտակ դասական վերնաշապիկը կարող է զգեստապահարանիդ հիմնական իրերից մեկը դառնալ: Զբոսանքի ընթացքում կրիր այն ջինսերի հետ, իսկ աշխատանքի գնալիս` նեղ տաբատով:

Այս սև լայն վերնաշապիկը հիանալի տեսք կունենա սև նեղ ջինսերի հետ: Կարծում ենք` կոպիտ կոշիկներն ու վառ պայուսակը նորաձև կլրացնեն կերպարդ:

Գծավոր վերնաշապիկն ավելի լավ է կրել նեղ տաբատի հետ. այդպես կազմվածքդ ավելի սլացիկ տեսք կունենա:

Այս մոդելը ծաղկային օրիգինալ պրինտ ունի: Այսպիսի վերնաշապիկը հաստատ դուր կգա երազկոտ ու ռոմանտիկ աղջիկներին: Կրիր այն ռետրո ջինսերի հետ:

Իսկ այս մոդելը կարող է փոխարինել ջինսե բաճկոնը: Կրիր սև, ճղճղած skinny, լակոնիկ ու կիպ տոպ, կոպիտ կոշիկներ, իսկ ուսերիդ գցիր այս լայն վանդակավոր վերնաշապիկը:
