Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն, որից 4-ը նախկինում կատարած
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 13, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 7-ական, բնակարանային գողության 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, սպառնալիքի եւ փաստաթղթի կեղծիքի 2-ական գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, ինքնավնասման, սառը զենքի հայտնաբերման, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու պոռնկագրական նյութեր տարածելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: