ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՅԻՍԻ). ԱԺ նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը, իսկ գազի սակագինը նվազել է
SocietyՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Ծխախոտից հրաժարվելու միջազգային օր, Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր, Ցրված սկլերոզի դեմ պայքարի միջազգային օր, Ղազախստան՝ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի, ՀԱՀ՝ Հանրապետության օր, Թուրքմենստան՝ Թուրքմենական գորգերի օր, Աբխազիա՝ Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1869-ծնվել է ծովանկարիչ Վարդան Մոխոխյանը:
1883-ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո):
1892-ծնվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Համո Բեկնազարյանը:
1910-ծնվել է ռուսալեզու հայ արձակագիր և թարգմանչուհի Նորա Ադամյանը:
1954-ծնվել է դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը:
2002- Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթել յանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և 90 հազար դրամ տուգանքի:
2004- տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:
2008- 11 ազատամարտիկ, ովքեր մայիսի 27-ին հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում` պահանջելով ազատ արձակել իրենց կալանավորված ընկերներին, այսօր դադարեցրել են իրենց բողոքի ակցիան, նրանց փոխարեն հացադուլ է սկսել 12 այլ ազատամարտիկ:
2012-Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի խոսնակ է ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում` պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ (102 կողմ և 4 դեմ):
2016-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների (բնակչության և փոքր ձեռնարկությունների) համար գազի սակագինը նվազեցվել է 9,3 դրամով։
2018-Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են և կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:
ԱՇԽԱՐՀ
1223- Կալկա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլ զորավար Սուբեդեյի բանակը ջախջախել է ռուս-լեհական զորքերին:
1809-մահացել է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդնը:
1815-հայտարարվել է Հոլանդական Թագավորության ստեղծման մասին:
1836-Անգլիայում արտոնագրվել է պտուտանիվը:
1850-համընդհանուր ընտրական իրավունքը Ֆրանսիայում հանվել է:
1859-Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատի աշտարակում գործի է գցվել ժամացույցը, որը ներկայումս հայտնի է Բիգ Բեն անունով
1868-Փարիզի շրջակայքում գտնվող ՍենԿլու այգում կայացել է աշխարհում առաջին հեծանվավազքը:
1879-Բեռլինում գործարկվել է աշխարհում առաջին էլեկտրական երկաթուղին և ցուցադրվել է Վերներ ֆոն Սիմենսի ստեղծած առաջին էլեկտրագնացքը:
1891-Վլադիվոստոկում հանդիսավորությամբ դրվել է Տրանսսիբիրյան մայրուղու հիմքը:
1902-ավարտվել է անգլո-բուրական պատերազմը:
1918- Ավստրո-Հունգարիայի անկման արդյունքում ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում հայտարարվել է չեխերի և սլովակների քաղաքական դաշինքի մասին, որը հետագայում բերել է Չեխոսլովակիա պետության առաջացման:
1941-Գերմանիայում գոթական տառերը փոխարինվել են լատինականի:
1961-հայտարարվել է Հարավաֆրիկյան Հանրապետության անկախությունը Բրիտանիայից:
1970-Պերուում տեղի ունեցած երկրաշարժը պատճառ է դարձել 60 հազար մարդու մահվան, իսկ 600 հազար մարդ մնացել է անօթևան:
1973-ծնվել է ռուսական էստրադային երգչուհի Նատաշա Կորոլ յովան:
2003-Փարիզում դիմավորել են վերջին «Կոնկորդ» ինքնաթիռը, որից հետո նման դասի ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են: