Իրանում նշում են «Քուդսի միջազգային օրը» (ֆոտո)
International newsԻրանում նշում են «Քուդսի միջազգային օրը»: Տասնյակ հազարավոր իրանցիներ փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ երկրի գերագույն ղեկավար, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին այս տարվա հանրահավաքներն ավելի կարեւոր է անվանել, քան երբեւէ, հաղորդում է PressTV-ին:
Թեհրանում եւ այլ քաղաքներում հազարավոր իրանցիներ շարժվում են դեպի գլխավոր փողոցները՝ պաղեստինցիներին աջակցելու համար:
Հակաիսրայելական կարգախոսներ հնչեցնելով՝ ցուցարարները կոչ են արել վերջ դնել Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիային, Ալ Քուդս սուրբ քաղաքի հրեականացմանը եւ Արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի շինարարությանը, հաղորդում է Tasnim-ը:
Երթի մասնակիցները նաեւ վճռական դիրքորոշում են հայտնել այսպես կոչված դարի գործքարքին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի ծրագրին:
Իրանի բազմաթիվ պաշտոնական անձինք եւ ականավոր գործիչներ միացել են տարբեր քաղաքներում ցույցերին:
Թեհրանում ցույցերը կազմակերպված են 10 տարբեր ուղղություններով:
Այս տարի ցույցերն անցկացվում են արաբական երկրներում «Քուդսի ճանապարհին» կարգախոսով:
Ամեն տարի «Քուդսի միջազգային օրը» նշվում է իսլամական սուրբ Ռամադան ամսի վերջին ուրբաթ: