ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈՒՆԻՍԻ). Հանրահավաք՝ «100-ամյակն առանց ռեժիմի»
SocietyՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Երեխաների պաշտպանության միջազգային օր, Կաթի միջազգային օր, Բահամյան կղզիներ՝ Աշխատանքի օր, Կամբոջա՝ Ծառատնկման օր, Քենիա՝ Ազատության օր, Ռուսաստան՝ Հյուսիսային նավատորմի օր, Սամոա՝ Ազատության օր, Թունիս` Սահմանադրության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1789-ծնվել է ազգային-ազատագրական և մշակութային գործիչ Խաչատուր Լալայանը:
1851-ծնվել է մեծանուն բանաստեղծ Պետրոս Դուրյանը:
1908-ծնվել է պատմաբան Արշավիր Հակոբյանը:
1920-ԱՄՆ-ի Սենատը մերժել է նախագահ Վիլսոնի առաջարկությունը Հայաստանի նկատմամբ ամերիկյան պրոտեկտորիատ սահմանելու մասին:
1937-ծնվել է երգչուհի Լուսինե Զաքարյանը:
1975-ծնվել է լրագրող, քաղաքական գործիչ, Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2001- Կանադայի խորհրդարանին ներկայացված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մեկ ձայնի անբավարարության հետևանքով տապալվել է:
2005- «Լյուֆթհանզա» գերմանական ավիաընկերությունը իրականացրել է ՄյունխենԵրևան առաջին չվերթը:
2006- Հայաստանի Ազգային ժողովի նոր նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը, որը մինչ այդ խորհրդարանի փոխխոսնակն էր:
2007-Միչիգանի նահանգային բանտից դուրս է եկել «Դոկտոր մահ» մականվանը արժանացած Ջեք Գևորգյանը:
2011-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում պաշտոնապես բացվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանը:
2015- Երևանում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը հանրահավաք է անցկացրել: Հայտարարել են, որ առանց քաղաքացիական զանգվածային անհնազանդության հնարավոր չէ ազատվել «ռեժիմից»։
2017- Ազգային ժողովի՝ ամբողջ տարին փակ ու հատուկ պահպանվող դարպասները մեկ օր բացվել են փոքրիկների առջև։
2018 -Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին և ձերբակալված ևս երեք անձի:
-կառավարության նիստում 8 նոր մարզպետ է նշանակվել։
ԱՇԽԱՐՀ
193-իր պալատում սպանվել է Հռոմի կայսր Մարկ Դիդի Յուլիանը:
1495-Շոտլանդիայի բանկային հաշվետվություններում առաջին անգամ հիշատակվել է շոտլանդական վիսկին:
1792-Կենտուկին դարձել է ԱՄՆ-ի 15-րդ նահանգ:
1796-Թեննեսին դարձել է ԱՄՆ-ի 16-րդ նահանգ:
1804-ծնվել է ռուսական դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան:
1831-անգլիացի հետազոտող Ջոն Ռոսսը հայտնագործել է հյուսիսային մագնիսական բևեռը:
1862-ԱՄՆ-ի ամբողջ տարածքում արգելվել է ստրկատիրությունը:
1869-ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագիր է ստացել էլեկտրական ռեգիստրատորի համար:
1879-մահացել է Բոնապարտների ցեղի վերջին ներկայացուցիչ Նապոլեոն 4-րդ Էժեն Լուի Ժան Ժոզեֆ Բոնապարտը:
1880- Կենտուկի նահանգի Նյու Հեյվեն քաղաքի բանկում տեղադրվել է առաջին վճարովի հեռախոսը:
1926-ծնվել է ամերիկյան դերասանուհի, երգչուհի և մոդել Մերիլին Մոնրոն (իսկական անունը՝ Նորմա Ջին Բեյքեր):
1935-Անգլիայում մտցվել է քննություն վարորդական իրավունք և ավտոմեքենայի համարներ ստանալու համար:
1960-Շերեմետևո օդանավակայանից իրականացվել է առաջին միջազգային թռիչքը:
1966-Կանադայում առաջին անգամ տեղի է ունեցել գունավոր հեռուստատեսային հաղորդման հեռարձակում:
1976-Էկվատորիալ Գվինեայում վթարվել է խորհրդային Տու-154 ինքնաթիռը, զոհվել թ 45 մարդ:
1979-ծնվել է նոր աֆրիկյան անկախ երկիր` Զիմբաբվեն` նախկին Հարավային Ռոդեզիան:
1990-Թբիլիսիի ճոպանուղու վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ:
2005-Հոլանդիայի բնակիչները հանրաքվեում մերժել են Եվրոսահմանադրության նախագիծը:
2010-մահացել է ռուս բանաստեղծ և արձակագիր Անդրեյ Վոզնեսենսկին:
Կամո Խաչիկյան