Այս ամռան 8 ամենանորաձև ջինսերը (photo)
LifestyleՋինսե տաբատները բոլոր աղջիկների սիրելի հագուստն են՝ անկախ եղանակից ու նորաձևության նորություններից:
Այս սեզոն նորաձև են մինիմալիստական լուծումները: Համադրիր ջինսերը պարզ շապիկների, բլուզների հետ՝ լրացնելով կերպարդ վառ աքսեսուարներով:
Ամառային կերպարների համար հիանալի լուծում են նուրբ վարդագույն, բեժ, նուդային երանգները: Դրանք նրբաճաշակ, կանացի ու ոճային տեսք ունեն: Ավելի համարձակ աղջիկներին դիզայներներն առաջարկում են բորդո, դեղին, փիրուզագույն, կորալ ջինսեր:
Սեզոնի հիմնական թրենդը կարճ ջինսերն են: Հիշիևր, որ այս մոդելն այնքան էլ լավ տարբերակ չէ ցածրահասակների համար, քանի որ ավելի կփչացնի կազմվածքդ:
Սպիտակ ջինսերը ևս համապատասխանում են իդեալակա կազմվածք ունեցողներին: Կրիր դրանք գծավոր վերնաշապիկների ու տարբեր գրություններով շապիկների հետ:
Նորաձև mom-ջինսերը ևս մեկ հիթ են՝ անցյալից: Մի փոքր ազատ, բայց կանացի այդ մոդելները քո ամառային կերպարին շարմ կհաղորդեն:
Ուշադրություն դարձրու նաև բարձր գոտկատեղով մոդեկներին, դրանք օրիգինալ ու ոճային տեսք ունեն հատկապես առօրյայում:
Օվերսայզ ջինսեր սիրում են ազատ ոճ նախընտրողները: Այս մոդելները կարելի է համադրել թե՛ բարձրակրունկների, թե՛ կեդերի հետ:



