Վրաստանում ոչնչացրել են շուրջ 20 մլն դոլար արժողությամբ թմրանյութեր
International newsՎրաստանի ներքին գործերի նախարարությունը ոչնչացրել է անօրինական շրջանառությունից առգրավված թմրանյութերը, որոնց արժեքը «սեւ շուկայում» կազմում է 55 մլն լարի (շուրջ 19.8 մլն դոլար), հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն՝ հղում կատարելով նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությանը:
Բոլոր այդ թմրանյութերն առգրավվել էին որպես ապացույցներ 737 քրեական գործերի համար: Այդ թվում՝ առգրավվել է 178.7 կգ հերոին, «Սուբուտեքսի» շուրջ 2.1 հազար հաբեր, «Կոդեինի» 590 հաբեր, «Թրամադոլի» 170 հաբեր եւ այլ թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր:
Արգելված նյութերը ոչնչացրել են ֆիլտրման համակարգեր ունեցող վառարաններում բարձր ջերմաստիճանի ներքո՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության բոլոր ստանդարտները:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին այդ գործընթացին հետեւել են Գլխավոր դատախազության եւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները: