Սիրայի ու Իրանի նոր օրակարգը
International newsՍպիտակ տունը վերջերս հայտարարել է, որ հունիսին եռակողմ հանդիպման մասին՝ անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական ՋոնԲոլթոնի, նրա իսրայելցի գործընկեր Մեիր բեն Շաբատի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի: Այդ ժամանակ Կնեսետը քվեարկեց ինքնալուծարման և արտահերթ ընտրությունների օգտին: Այդ հանդիպման ժամանակ նախատեսվում են քննարկվելու տարածաշրջանի անվտանգության հարցեր:
Սրան զուգահեռ Իսրայելն աներկբա հայտարարել է, որ հանդիպմանը սկզբից քննարկվելու է Իրանի դերը Սիրիայում: Դա զարմացնում է նրանց, որ համարում են՝ Իրանի ու Ռուսաստանի ռազմավարական ալյանսը հաստատուն հիմքեր ունի, արդեն ստուգված է ու քննարկման ենթակա չէ, հատկապես ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ: Իրականում այդ դաշինքը թեպետ կասկածներ չի հարուցում, բայց տուրբուլենտությունից զերծ չէ: Իսրայելը միշտ զգուշացել է տարածաշրջանում Իրանի հայտնվելուց: Թեպետ, հաշվի առնելով ուժերի համամասնությունները, չի քննարկել Թեհրանի հետ հնարավոր լուրջ ռազմական առճակատման հարցը և ուզում է խուսափել մշտական կոնֆլիկտներից, որոնց գինը բավականին շոշափելի է: Այդ պատճառով Իսրայելը վաղուց էր պահանջում, որ Իրանի ամբողջ զորքը դուրս բերվի Սիրիայից:
Ի տարբերություն Իսրայելի՝ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը միշտ նույն է եղել՝ Իրանի մասնակցությունը Սիրիայում օրինական է և չի հակասում միջազգային իրավունքին: Ռեալիստական է համարել, որ Մոսկվան չի ցանկանում՝ Իրանը Սիրիայում տեղակայի իր զինուժը, որ կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանում կայունություն հաստատելու Ռուսաստանի ցանկությանը: Իրանը հիմա ռազմական բազա է կառուցում սիրիական Բանիյաս նավահանգստում՝ Լաթաքիայի ռուսական ռազմաբազայից ոչ հեռու: Չի բացառում, որ ռազմաբազան կարող է դառնալ հենակետ՝ Իրանը Միջերկրականում ներգրավելու համար, ինչը հակասում է ՌԴ-ի մասշտաբային խաղաղարար դերին, որը մտադիր է խաղալ տարածաշրջանում:
Նշենք, նաև, որ միջուկային զենքի չտարածման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Մոսկվան խնդրել էր Թեհրանին հապճեպ որոշումներ չկայացնել, որ կարող են հանգեցնել առանց որևէ վերահսկողության միջուկային զենք ստանալուն: Մոսկվան զգուշանում է, որ այդօրինակ իրադարձությունները կարող են դրամատիկ հետևանքներ ունենալ խաղաղության պահպանման համար, որ ծայրահեղ կարևոր է իր սեփական անվտանգության համար: Իսրայելը կողջունի զսպիչ դերը, որ Մոսկվան ունակ է խաղալ իր դռների մոտ Իրանի ռազմական ներկայության ուժեղացման ձգտումների վերահսկողության մեջ: Զարմանալի է՝ ինչու՞ Բոլթոնը, որ ոչ առանց հիմքի ներկայանում է այդ հանդիպման նախաձեռնող, համաձայնել է, որ հանդիպումը Երուսաղեմում լինի: Գուցե այն պատճառով, որ ԱՄՆ-ի հրեա քաղաքացիները, որ հատուկ ազդեցություն են ստացել Հասարակական կապերի ամերիկաիսրայելական կոմիտեի շրջանակներում, ուզում են օգնել Իսրայելին՝ ավելի լավ վերահսկել Իրանին: ՌԴ հրեա քաղաքացիների ազդեցիկ փոքրամասնությունը, անկասկած, նույն նպատակն ունի:
Հավելենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանին սիրիական հակամարտության կարգավորման առաջարկանել:
Ամփոփելով նշենք, որ Մոսկվան ընտրության առաջ է, բայց կա նաև հարցի այլ կողմ՝ եթե անգամ Մոսկվան ընդունի Իսրայելի ու ԱՄՆ-ի առաջարկը, կարո՞ղ է ստիպել Իրանին հեռանալ Սիրիայից: Բացի այդ՝ տարածաշրջանում կա նաև այլ խաղացող՝ Թուրքիան, որ պակաս հավակնություններ չունի Սիրիայում հաստատվելու՝ հիմնավորելով սեփական սահմանների պաշտպանությունը: Էրդողանն այդպես էլ չի հաշտվում Ասադի հետ: Փաստացի՝ ԱՄՆ-ը և Իսրայելը դեմ են գնում Սիրիայի մասնատման Անկարայի ծրագրին: ՌԴ-Իրան հարաբերությունները փորձության առաջ են՝ յուրաքանչյուրն էլ փորձում է տարածաշրջանում իր դերն ամրապնդել: Բացի այդ՝ իսկ ի՞նչ է ստանալու Իրանն իբրև փոխհատուցում: Գուցե ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները հանե՞լը, որ ձեռնտու են Ռուսաստանին՝ նավթագազային շուկայում մրցակցին դուրս մղելու առումով: Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում Բաշար Ասադը: Ի վերջո՝ այս բոլոր գործընթացները վերաբերում են Սիրիայի տարածքին:
Անդրանիկ Հարությունյան