«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տուգանվել է
EconomicsՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ, ուսումնասիրելու համար ընկերության կողմից ներկայացված նոր միացման ենթական գործընթացի մասին տեղեկատվության հավաստիությունը ստուգելու համար:
Իրականացված մոնիթորինգի արդյունքում, սակայն, պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների մի շարք կետեր: Բայցի այդ, խախտվել են բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանները: Մասնավորապես ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի մասին տեղեկատվության մեջ չի ներառվել առանձնատների, 3 դեպքում 100 խմ և ավել ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում նախկինում դիմած և հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվությունը:
Մոնիտորինգի արդյունքում պարզվել է նաև, որ ընկերության պաշտոնական կայքում գազամատակարարման ցանցի ընդլայնմանն ուղղված նախահաշիվները հրապարակվել են մասնակի, 9 դեպքերում չեն պահպանվել գազամատակարարման ցանցին միացման կանոններով սահմանված ժամկետները, 2 դեպքերում դիմող անձանց հետ կնքվել է միացման պայմանագիր, որոնք չեն համապատասխանել սահմանված օրինակելի ձևին:
Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է նաև, որ խախտումներն ուղղակիորեն հանգեցրել են մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտմանը: Խոչընդոտվել է նաև կարգավորող մարմնի գործառույթների պատշաճ իրականացմանը։
Թույլ տված խախտումների համար ընկերությանը տուգանվել է 10 միլիոն դրամով։