Իսկ դուք գիտեի՞ք, թե ի՞նչ ազդեցություն է ունենում թմրաքունը (Նարկոզ) և ի՞նչ է կատարվում մարդու մարմնի հետ այդ ընթացքում
LifestyleԹմրաքունի առաջնային նպատակը օրգանիզմի պատասխան ռեակցիայի դանդաղեցումն է վիրաբուժական միջամտություններին, ամենից առաջ ցավի զգացողությանը։ Այս պարագայում բժշկական քունը, որի հետ էլ շատ հաճախ ասոցացվում է «թմրաքուն» (наркоз) հասկացությունը, համարվում է թմրաքունի լոկ մեկ բաղադրիչը։ Թմրաքունի անցկացման ժամանակ կարևոր է նաև օրգանիզմի ճնշման կամ վեգետատիվ (ավտոմատ) ռեակցիաների զգալի նվազման արտահայտումը վիրաբուժական վնասվածքներին, որոնք առաջանում են սրտի աշխատանքի հաճախականության մեծացման հետ (տախիկարդիա), զարկերակային ճնշման բարձրացմամբ (զարկերակային հիպերտեզիա) և այլ երևույթների, որոնք կարող են տեղի ունենալ նույնիսկ գիտակցության բացակայության ժամանակ։ Վեգետատիվ ռեակցիաների այս ճնշումը կոչվում է ցավազրկում կամ անելգեզիա։ Թմրաքունի երրորդ բաղադրիչը միորելաքսացիան է կամ մկանային թուլացումը, որն անհրաժեշտ է վիրաբուժական աշխատանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար։