Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է
SocietyԱնցած գիշեր կտրուկ վատացել է քրեակատարողական հիմնարկում պահվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, կոմայի մեջ է։
«Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Կտրուկ վատացավ առողջական վիճակը, շաքարի պարունակությունը սկզբում 30 էր, հետո էլ ցույց չէր տալիս»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նա տեղի ունեցածը որակում է դաժան վերաբերմունք ու խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որի հետևանքների պատասխանատուն լինելու է պետությունը։
«Սա խոշտանգնման տիպիկ օրինակ է, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Անձի կյանքին վտանգ է սպառնում, սպասում են մարդը մահանա, հետո նոր մեղավորներ փնտրեն ու գնահատականներ տան։ Ցավոք, այդ մշակույթը Հայաստանում եղել է ու կա, ու դա վերաբերում է ոչ միայն իմ պաշտպանյալին, այլև Հաց բերողին, հետախույզ Սողոմոնին... Այստեղ անձի անունը կարևոր չէ, կարևորն այն ինստիտուտն է, որ ձևավորված է Հայաստանում։ Ըստ Սահմանադրության, անձը պետք է պաշտպանված լինի, բայց մենք ունենում ենք հակառակ պատկերը»,-ասաց նա։