Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկի Բուլղարիայի մրցավարական անձնակազմը
SportՖուտբոլի Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն խաղի մրցավարը Բուլղարիայից է:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 8-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: Խաղը կսպասարկի Բուլղարիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Պոպովի գլխավորությամբ: Օգնականներն են Գեորգի Տոդորովը և Իվո Կոլեևը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Իվայլո Ստոյանովը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Լենարտ Վեստերվոլը Շվեդիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Սալուստիա Չատո Կիպրեսը Անդորրայից: