Ինչ կլինի, եթե անզգայացումից ( նարկոզից) հետ գաք վիրահատության ընթացքում. Հնարավոր է արդյոք նման բան. պատասխանում է բժիշկ-անեսթեզիոլոգը
TV3. Հնարավո՞ր է արթնանալ ժամանակից շուտ
Սովորաբար, երբ հասնում ենք վիրահատության վերջին էտապին, եւ դրվում են վերջին կարերը, վիրահատությունից 10 րոպե հետո պացիենտը լինում է արթուն, պարզ գիտակից: Այնպես չէ, որ անեսթեզիոլոգը դեղը ներարկեց, եւ վերջ: Գոյություն ունի անեսթեզիայի պահպանում, որի ընթացքում մենք պարբերաբար պացիենտին ցավազրկում ենք, ներարկում մկանները թուլացնող դեղորայք, եւ հաշվելով ժամային գրաֆիկները, նյութափոխանակությունը, պարբերաբար ավելացնում ենք դեղերը այն հաշվարկով, որ վիրահատության ավարտից մաքսիմում 10 րոպե հետո պացիենտը պետք է արթուն լինի: Ճիշտ իրականացվող ազնգայացման պայմաններում բացառվում է, որ պացիենտը ցավ զգա կամ ինչ-որ բան տեսնի կամ հիշի: