Ինչպես հին երշիկը տարբերել նորից
EconomicsՇատ հաճախ խանությում երշիկեղեն գնելիս սպառողները չեն կարողանում հստակ կողմնորոշվել, թե որ տեսակն ընտրեն: Ճիշտ ընտրություն կատարելու համար, սովորաբար դիմում են վաճառողին, բայց, ինչպես հայտնի է, վաճառողները սովորաբար առաջարկում են ինչ պատահի, միայն թե իրենց նախընտրած ֆիրմայի արտադրանքը կարողանա ավելի շատ վաճառել:
Բայց, կարևոր է իմանալ, որ առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել երշիկեղենի բաղադրությանը, արտադրության և պահպանման ժամկետներին: Հաճախ, երբ արդեն կտրատված վիճակում է այն գնվում, սպառողը չի կարողանում հասկանալ, թե երշիկը երբ է արտադրվել, բայց կան նաև այլ հուշող նշաններ, որոնք անպայման պետք է իմանալ:
Եվ, այսպես. բնական կամ արհեստական թաղանթ ունեցող երշիկների թարմությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թաղանթին: Եթե այն սպիտակ փառ ունի, խոնավ է կամ չի փայլում, ուրեմն հին է:
Երշիկը կարող է կորցնել իր որակական հատկությունները, եթե պահպանման ընթացքում խախտվել է սառնարանի ջերմաստիճանը: Բնական թաղանթով երշիկի դեպքում, բացի սառնարանային ռեժիմից կարևոր է նաև, որ այն պատշաճ ջերմային մշակում անցած լինի: Խնդիրն այն է, որ երշիկի բնական թաղանթը ևս կենդանի օրգանիզմ է: Այսինքն, այն նույնպես իր միկրոֆլորան ունի: Եվ, եթե երշիկը ոչ պատշաճ ջերմային մշակման է ենթարկվել կամ ոչ նորմալ պայմաններում է պահվել, ապա բնական թաղանթը ևս կարող է փչանալ և փչացնել ամբողջ պարունակությունը: Դա արտահայտվում է երշիկի արտաքին շերտի վրա գոյացած սպիտակ փառով:
Սպիտակ փառը կարող է լինել նաև բորբոսի հետևանք, որը կարող է դառնալ կամ նպաստել նեխման բացիլների զարգացմանը: Նման դեպքերում երշիկեղենի մեջ կարող է նաև ի հայտ գալ լորձանման զանգված, ինչը ևս խոսում է սննդամթերքի փչացած լինելու կամ փչացման ընթացքի մասին:
Խանութից գնված երշիկը տան պայմաններում ճիշտ պահելու համար մասնագետը խորհուրդ է տալիս այն պահպանել սառնարանային՝ +4-ից +8 oC ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում: Հատկապես կտրատած վիճակում գնված երշիկն այդ պայմաններում կարելի է պահել առավելագույնը 5օր, փակ, ապակե տարրայում: