Փաշինյանը կայցելի all.me գրասենյակ. նա Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ընկերության ներկայացուցիչներին
EconomicsAll.me թվային ցանցի ներկայացուցիչները մասնակցել են 2019 թվականի Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին եւ մի շարք կարեւոր հանդիպումներ են անցկացրել:
Համաժողովի ժամանակ all.me-ի թիմը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նրան շնորհավորելով համաժողովի ժամանակ հաջող ելույթի կապակցությամբ՝ հրավիրել է այցելել Երեւանում all.me-ի գրասենյակ: Վարչապետ Փաշինյանը ընդունել է հրավերը եւ նշել, որ ինքը ընկերության մասին տեղեկանալու հնարավորություն ունեցել է եւ գնահատում է նրա առաջարկած ինովացիոն լուծումները:
All.me ցանցը առաջացրել է նաեւ Հնդկաստանի Ներդրումների օժանդակության ազգային գործակալության՝ «Ինվեստ Ինդիայի» մեծ հետաքրքրությունը: Կազմակերպության փոխնախագահ Սիդհարթ Բհաթիան all.me-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ռազմավարական կարեւոր հարցեր, քանի որ ընկերությունը հայտարարել է մոտ ապագայում Հնդկաստանում գրասենյակ բացելու մտադրության մասին: «Մեզ հետաքրքրում է հնդկական շուկան: Հնդկաստանից մեծ թվով օգտատերեր բարձր են գնահատում մեր ինովացիոն լուծումները, ինչը մեզ համար բացում է երակարաժամկետ ռազմավարությունը հնդկական շուկայում դիտարկելու հեռանկարը»,- հայտարարել է all.me-ի տնօրենների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը:
«Թվային տրանսֆորմացիա. Հին աշխարհի կործանո՞ւմ» քննարկման ժամանակ իր ելույթում Թովմասյանը պատմել է all.me-ի ինովացիոն լուծումների մասին: Բանավեճը նվիրված էր բլոքչեյնի ապագա տեխնոլոգիաներին, իսկ մոդերատորը Ռուսական կրիպտոարժույթների եւ բլոքչեյնի ասոցիացիայի նախագահ Յուրի Պրիպաչկինն էր: Բանավեճին մասնակցել է նաեւ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը:
All.me-ն ընկերություն է, որն զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, կենտրոնակայանը Իռլանդիայում է: Ամբողջ աշխարհում ընկերության 7 ընկերությունից երկուսը տեղակայված են Երեւանում:
All.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային ծառայությանից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր կոնտենտ եւ վարձատրվել ALL.ME (ME) թոքեններով (all.me-ի կրիպտոարժույթը): Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:
Հետևեք մեզ all.me –ի սոցցանցում