«Մարդիկ հաճախ չեն տեսնում, թե ինչ հաջողությամբ է Սորոսը վերաձևում իրենց երկիրը»
International newseadaily.com-ը «ԱՄՆ-ում «հակաքրիստոս» անվանված Սորոսը թափանցել է Հայաստանի իշխանության մեջ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ամերիկյան Fox News Такер հեռուստաընկերության հաղորդավար Կարլսոնը, որը հայտնի է որպես ներկայիս Սպիտակ տան տիրոջ համախոհ, հունիսի 10-ին հայտարարել է, որ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը իր հարստությունը օգտագործում է արմատական գաղափարախոսություն ներդնելու համար: Ըստ նրա, «մարդիկ հաճախ չեն տեսնում, թե ինչ հաջողությամբ է Ջորջ Սորոսը վերաձևում իրենց երկիրը, բայց պետք է հասկանալ դա»:
Լրագրողը նաև մատնանշել է Ֆիլադելֆիայի նահանգային դատախազի՝ վերջերս կայացած ընտրությունը՝ որպես Սորոսի ազդեցության ապացույց. «Ֆիլադելֆիայում Սորոսը սատարել է Լարրի Կրասներին, և սպանությունների թիվը այնտեղ վերջին տասնամյակում ամենաբարձրն է»: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վստահելի անձն է, նախկինում Ջորջ Սորոսին անվանել է «հակաքրիստոս»:
Ամերիկյան միլիարդատիրոջ կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակության հիմնադրամը» (Սորոսի հիմնադրամ) գործում է նաև Հայաստանում, սակայն այն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում: Այսպիսով Հայաստանում Սորոսի կառույցները երկար տարիներ գործում են առանց սահմանափակումների և իրականացնում են տարբեր դրամաշնորհային ծրագրեր: Սորոսի հիմնադրամի հետ համագործակցող շատ մարդիկ ակտիվորեն մասնակցել են անցյալ գարնանը հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը և դրան հաջորդած քաղաքական գործընթացներին, չնայած նրան, որ հիմնադրամի իրականացրած ծրագրերը, կարծես թե, ապաքաղաքական բնույթ ունեն:
Սորոսի հիմնադրամի ջանքերը Ուկրաինայում և Վրաստանում փաստացի բերել են պետական հեղաշրջումների, որոնց արդյունքում այդ երկրներում արևմտամետ, ամերիկամետ ուժերը իշխանություն են ստացել և սկսել հակառուսական քաղաքականություն վարել:
Ջորջ Սորոսը համարվում է ԱՄՆ-ի հետախուզության ֆինանսական սյուներից մեկը այն երկրներում, որտեղ Միացյալ Նահանգները ձգտում է քաղաքական ռեժիմի փոփոխություն իրականացնել՝ օգտագործելով «վերահսկվող քաոսի» տեխնոլոգիան: Սորոսի հիմնադրամը արևմտյան երկրների նմանատիպ այլ ոչ կառավարական կազմակերպությունների շարքում համարվում է հետախուզության և փափուկ իշխանության սկզբունքով փոփոխություններ կատարելու գործիք («փափուկ ուժ»):
Միացյալ Նահանգները նման միջոցներով ստեղծում են ազդեցության լծակներ տարբեր, հատկապես հետխորհրդային երկրներում: Հատկանշական է, որ չնայած Հայաստանը համարվում է ավանդական պահպանողական երկիր, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու, ընտանիքի և ազգային արժեքների դերը ուժեղ է, Սորոսի ծայրահեղ ազատական գաղափարները ակտիվորեն իրականացվում են:
Սորոսի գաղափարները, ներառյալ սեռական փոքրամասնությունների ու տարբեր աղանդների իրավունքների պաշտպանության և առաջ մղման գործունեությունը, նպաստում են թուրք-ադրբեջանական տանդեմով շրջապատված կիսապատերազմի մեջ գտնվող երկրում ժողովրդագրական խնդիրների առաջացմանը:
Նշենք, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելվել է Ադրբեջանում դեռևս 2014 թվականին: Սակայն Հայաստանում, որն ավելի բարդ սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական իրավիճակում է գտնվում, այս հիմնադրամի հետ սերտ կապեր ունեցող մարդիկ իշխանության մեջ են ներթափանցում և փորձում երկրում ներդնել լիբերալ գաղափարներ, որոնք արդեն իսկ մերժվել են տարբեր և անգամ ժողովրդավարական երկրներում: Հայաստանում Սորոսի մարդիկ ակտիվ են հանրապետության պետական անվտանգության և Ռուսաստանի հետ դաշինքի դեմ հարձակումներում: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում ձևավորվել է «Վետո» քաղաքացիական շարժումը, որը փորձում է արգելել «Սորոսի հիմնադրամի» գործունեությունը հանրապետությունում: Շարժումը երկրորդ բողոքի ակցիան է անցկացրել «Բաց հասարակության հիմնադրամի» Երևանի մասնաճյուղի առջև:
Երևանի կենտրոնում հիմնադրամի գրասենյակի մոտ հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ: Ցուցարարները իրենց պաստառներին անգլերեն և ռուսերեն լեզվով գրել էին «Stop, Soros», ինչպես նաև ցուցադրում էին Հայաստանի հանրային այն գործիչների լուսանկարները, որոնք, հանրահավաքի մասնակիցների կարծիքով, ծառայում են հիմնադրամի շահերին:
«Վետո»-ի քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալ յանի խոսքով, այդ գրասենյակի աշխատողները և նրանց հետ համագործակցող մարդիկ արտասահմանյան գործակալներ են, և նրանց գործունեությունը պետք է հանրապետությունում արգելվի: «Վետո» շարժումը պնդում է, որ «Բաց հասարակության» հիմնադրամը Հայաստանում հենց «պետության ներսում» է:
Տարիների ընթացքում հիմնադրամը հավաքագրել ու ֆինանսավորել է հակադեմոկրատական, հակապետական և հակասահմանադրական մտածողություն ունեցող անհատների՝ ստեղծելով արտասահմանյան գործակալների ցանց:
Կամո Խաչիկյան