Առաջին մրցանակը ստացավ Հայաստանի ներկայացուցիչը
CultureՔիչ առաջ ավարտվեց Արամ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը: Առաջին մրցանակակիր դարձավ Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանը:
Երկրորդ մրցանակին արժանացավ Ղազախստանը ներկայացնող դաշնակահարուհին, իսկ երրորդ մրցանակը՝ գնաց Չինաստան:
Հռիփսիմե Աղաքարյանն արժանացավ նաև հանդիսատեսի համակրանք մրցանակին: Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվեցին նաև մի շարք հատուկ մրցանակներ:
Մրցույթի փակման հիանդիսավոր՝ գալա համերգի ժամանակ Հռիփսիմե Աղաքարյանը կատարեց Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը: Նշենք նաև, որ երրորդ՝ եզրափակիչ փուլ էին անցել չորս մասնակից:
Վերջին փուլում մրցույթի մասնակիցները կատատարել են երկուական կոնցերտ: Մեկը Արամ Խաչատրյանի Դաշնամուրային կոնցերտը, մյուսն իրենց ընտրությամբ՝ այլ կոմպոզիտորների կոնցերտներից որևէ մեկը:
Հավելենք նաև, որ գալա համերգին ներկա էին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու նրա տիկին Նունե Սարգսյանը: