Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թրաֆիքինգ․ ստրկությունը 21-րդ դարում (տեսանյութ)

TV

Մարդու ազատությունն ու արժանապատվությունը հասարակական գիտակցության մեջ ամրագրված են որպես պաշտպանվածության երաշխիքներ և կարգավորվում են օրենքի ուժով: Ու թեև մարդկությունն արդեն վաղուց անցյալ ժամանակով է խոսում ստրկության մասին, այսօր էլ այն տարբեր դրսևորումներով շարունակում է մնալ մեր իրականության չարիքներից մեկը:

Ամեն տարի ավելի քան 7 հարյուր հազար մարդ է ենթարկվում թրաֆիքինգի, այլ կերպ ասած՝ ժամանակակից ստրկացման: Բարդ և մտահոգիչ այս խնդիրը բազմակողմանի ուսումնասիրման ու վերլուծության առարկա է: 
Որպես անդրազգային հանցագործություն՝ թրաֆիքինգի հակազդումը առանձին երկրների իրավապահ համակարգերի խնդիր լինելուց զատ նաև համընդհանուր մտահոգության առարկա է:

Հայաստանում էլ մարդու թրաֆիքինգի դեմ տարվում է կանոնակարգված պայքար՝ մասնագիտական հատուկ պատրաստվածություն ունեցող իրավապահների կողմից: Մեր երկիրը համարվում է զոհերի ծագման կամ սկզբնաղբյուր երկիր: Այսինքն զոհերը հավաքագրվում են Հայաստանում, ապա տեղափոխվում այլ երկրներ, որտեղ էլ ենթարկվում են շահագործման: Արձանագրվում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, այսինքն շահագործումը կատարվում է Հայաստանում: 
Ներկայացնենք ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողների վերջերս բացահայտած աշխատանքային շահագործման դեպքը։

Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։ 

Օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը 2016-ից 2019 թվականների ընթացքում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ՝ նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Բացի այդ՝ նրանցից մեկին հարկադրել են մուրացկանությամբ զբաղվել։ Կինը և տղամարդը ամեն օր վերցրել են այդ անձանց վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։ 

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

Մասնագետները չեն բացառում, որ զոհերը կարող են չդիմել իրավապահներին: Դիմելուց խուսափելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նշենք, որ իրավապահներին չդիմելով՝ զոհերը նպաստում են հանցագործների ազատ գործելուն, ինչը բարդացնում է թրաֆիքնիգին հակազդելու գործընթացը: 
Զոհի հասարակական բնականոն կյանքին վերաինտեգրվելու գործընթացը թերևս ամենակարևորներից է: Ոչ պակաս կարևոր է նաև թրաֆիքինգ երևույթի մասին բարձրաձայնելը: Զոհին հասարակական բնականոն կյանքին ինտեգրելը կանոնակարգվում է նաև օրենքով: 

Այս հանցագործության տեսակը չի ճանաչում ոչ ազգություն, ոչ հավատք ոչ էլ այլ հանգամանք: Իսկ մարդկանց, որոնք չգիտեն կամ տեղեկացված չեն այս երևույթի մասին, առավել հեշտ է խաբել, համոզել և շահագործել: Այս տեսանյութի խնդիրն էր հասարակական իրազեկվածության բարձրացումը, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի:

Ներկայացվածով, անշուշտ, թեման չի սպառվում, և պարբերաբար անդրադառնալու անհրաժեշտություն կա:

 

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced