Անհավանական է. այս հոդվածից հետո դու կվազես դեղատուն «մարգանցովկայի» հետևից
TVԴեղատնային պարզ միջոց, որը պետք է անպայման լինի ձեր տանը:
Կալիումի պերմանգանատի (մարգանցովկա) օքսիդացնող հատկությունները թույլ են տալիս այն լայնորեն կիրառել բժշկության մեջ՝ վարակների, մաշկի և լորձաթաղանթների դաղումների և չորացման վերացման համար:
Տարբեր նպատակների համար պահանջվում է լուծույթների տարբեր խտություն՝
- ստամոքսի լվացման համար անում են 0,01-0,1%-անոց ջրային լուծույթ (բաց վարդագույն),
- վերքերի ախտահանման համար՝ 0,1-0,2 % (վարդագույն),
- այրվածքների և խոցերի մշակման համար՝ 2-5% լուծույթ (մանուշակագույն):
Սուր սննդային թունավորում
Տվյալ դեպքում այն անհրաժեշտ է որպես ախտահանիչ միջոց: Բաց վարդագույն լուծույթը տալիս են հիվանդին խմելու, հետո նրա մոտ սրտխառնոց են առաջացնում:
Ուշադրություն
Երբեմն լինում է, որ կալիումի պերմանգանատի ոչ բոլոր բյուրեղներն են լուծվում ջրում: Դա կարող է հանգեցնել ստամոքսի լորձաթաղանթի այրվածքների: Այդպիսի հետևանքներից խուսափելու համար նախ պատրաստում են կալիումի պերմանգանատի խիտ լուծույթ, հետո դրա ոչ մեծ քանակություն ավելացնում են ջրին լվացման համար: Ստացված լուծույթը պարտադիր քամում են:
Երեխաներին լողացնելու համար
Կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով վաննան չորացնում է փոքրիկի նուրբ մաշկը: Այս գործում գլխավորը չափը չանցնելն է և հիշելը, որ լոգանքի ջրին ավելացնում են ոչ թե KMnO4-ի բյուրեղներ, այլ դրա լուծույթը, որպեսզի ջուրը ստացվի ոչ թե հագեցած, այլ բաց վարդագույն:
Կոնյուկտիվիտ, բլեֆարիտ
Նույն խտության լուծույթ օգտագործում են աչքերը լվալու համար:
Աղիների խանգարում
Փորլուծության դեպքում խորհուրդ է տրվում առավոտյան և երեկոյան 1-ական բաժակ կալիումի պերմանգանատի բաց վարդագույն լուծույթ խմել: Սովորաբար բավարար է մեկ ընդունումը, որպեսզի տհաճ ախտանիշները վերանան:
Եթե տանը ծանր պառկած հիվանդ կա
Այդպիսի դեպքերում օդը հաճախ ծանրանում է և վատ հոտ է ունենում։ 1 բաժակ կալիումի պերմանգանատի վարդագույն լուծույթ դրեք. այն ներծծում է տհաճ հոտերը:
Ջերմային այրվածքներ
Տուժած մասերին կալիումի պերմանգանատի սառը լուծույթով ժապավեն են դնում: Որքան այրվածքն ուժեղ է, լուծույթն ավելի խիտ պետք է լինի: Սովորաբար օգտագործում են 2-5%-անոց լուծույթ:
Անգինա, ստոմատիտ
Օրական 4-5 անգամ կոկորդը ողողել կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով:
Հայմորիտ
Քթանցքերը լվալ կալիումի պերմանգանատի տաք բաց վարդագույն լուծույթով (այն մի քանի անգամ ներքաշում են քթի մեջ): Պրոցեդուրան կրկնում են օրական 2-3 անգամ:
Ներաճած եղունգ
Խնդրի առաջին նշանների դեպքում (բութ մատի ցավ, եղունգի մոտ խոցերի, արյան և թարախի առաջացում) անել տաք վաննաներ կալիումի պերմանգանատի 2-5%-անոց լուծույթով: Դրանից հետո բութ մատի վրա դնում են 10%-անոց սինտոմիցինային էմուլսիայի վիրակապ:
Թեև կալիումի պերմանգանատի լուծույթի օգտագործման հակացուցումներ նշված չեն, պետք է հիշել, որ կալիումի պերմանգանատի փոշին, ընկնելով մաշկի, հատկապես լորձաթաղանթների վրա, կարող է բավական լուրջ այրվածքներ առաջացնել: Ուստի նախևառաջ պետք է զգուշություն պահպանել լուծույթ պատրաստելիս, ամբողջովին լուծված բյուրեղներով լուծույթներ օգտագործել:
Օգտագործելուց առաջ պարտադիր բժշկի հետ խորհրդակցեք:
Ամբողջական նյութը՝ այստեղ