Այս դերասանին պետք չեն հատուկ էֆեկտներ հրեշների մարմնավորելու համար (ֆոտոշարք)
CultureԻսպանացի դերասան Խավիեր Բոտետը համակարգչային հատուկ էֆեկտների կարիք չունի, որպեսզի խաղա սարսափ ֆիլմերում:
Խավիերն իր արտաքինով վախեցնում է ողջ Հոլիվուդին և խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Մամա», «Գահերի խաղը», «Անեծք 2» և այլն:
6-տարեկանում նրա մոտ հայտնաբերվել է Մարֆանի սինդրոմ, որը դեֆորմացիայի է ենթարկում մարդու արտաքինը:
Հիվանդության պատճառով տղայի հասակը 2 մետր է, իսկ քաշը` 56 կգ: Նրա մատները և մյուս վերջույթները չափազանց երկար են:
Այնուամենայնիվ, նա չի վախենում համակարգչային էֆեկտների հետ մրցակցությունից, քանի որ վստահ է` կենդանի մարդը ավելի սարսափեցնող է, քանի «մուլտֆիլմը»: Նա նաև հաճախ է կատակում իր արտաքինի մասին: