Իրանը կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց
International newsԻրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հունիսի 17-ին կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց։
«ԻԱԷԿ-ը վաղը կներկայացնի ԳՀՀՊ (Գործողությունների համատեղ համապարփակ պլան) շրջանակում պարտավորությունների կրճատման առաջին քայլի վերաբերյալ զեկույց»,- նշված է ԻԱԷԿ-ի հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդագրության համաձայն՝ զեկույցը պարունակելու է տեղեկատվություն հարստացված ուրանի պաշարների, ինչպես նաև ծանր ջրի արտադրության ավելացման մասին։
«Այդ զեկույցում հայտարարվելու են քայլերը, որոնք ձեռնարկվել են պարտավորությունների կրճատման երկրորդ փուլին անցնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրանում ձեռնարկված միջոցները բացատրել է ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտումներով և Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, ինչպես նաև ԳՀՀՊ-ում մնացած անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան և Ռուսաստան)՝ ծագած խնդիրները պատշաճ լուծելու անկարողությամբ։ Այդ կապակցությամբ Իրանն այդ երկրներին 60 օր է տվել Իրանի շահերն ապահովելու համար՝ խոստանալով միաժամանակ վերադառնալ առկախած պարտավորությունների կատարմանը, եթե նրանց հաջողվի ԱՄՆ գործողությունների կապակցությամբ առաջացած խնդիրները։
Ընդ որում, Թեհրանը հայտարարել է, որ հաջորդ փուլում, եթե միջուկային գործարքի անդամ երկրները չապահովեն Իրանի շահերը նշված ժամկետում, երկիրը կհրաժարվի ուրանի հարստացման սահմանափակումից։ Թեհրանը հայտարարել էր Արաքում ռեակտորի արդիականացման դադարեցման մասին, ինչը ԳՀՀՊ-ի մաս էր։