Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նոր օրինագծով մայրության նպաստ կստանան նաև չաշխատող կանայք

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման և վճարման պայմաններն ու կարգը: Այս մասին Ազգային ժողովում «Ժամանակավոր անաշխատունակության մասին նպաստների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Գործող իրավակարգավորումների արդյունքում էապես նվազում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունը: Մասնավորապես, կորցրած եկամուտը երբեմն փոխհատուցվում է ավելիով, քան աշխատողի աշխատավարձն է, որը նա կստանար, եթե ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում աշխատեր: Խնդրո առարկա է նաև այն հանգամանքը, որ անձին, որպես վարձու աշխատող գրանցելու և նրան մեկ-երկու ամիս ամիս հետո նպաստ վճարելու համար որևէ օրենսդրական արգելք չկա, ինչից ակնհայտորեն օգտվում են գործատուները, իսկ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամս ական աշխատավարձի հաշվարկման կարգը և առավելագույն շեմի բացակայությունն առանձին դեպքերում ետին պլան են մղում նպաստի սոցիալական էությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը: Նախարարը նկատեց, որ այս պարագայում ֆորմալ իմաստով օրենքը չի խախտվում: Միաժամանակ ՀՀ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերի համար հղիության և ծննդաբերության ժամանակահատվածի համար որևէ դրամական վճար սահմանված չէ: Այսինքն՝ պետությունը չաշխատող կնոջը հղիության ընթացքում ուղղակի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում: Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները և հղիության ու ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի, պահպանել մայրության նպաստի չափը և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ սահմանելով մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով: «Սա կկազմի շուրջ 1 մլն դրամ՝ 2015 թվականին և շուրջ 1.2 մլն դրամ՝ 2016 թվականին»,- նշեց Ասատրյանը: Նախարարը տեղեկացրեց, որ առաջարկվում է սահմանել, որ Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80%-ից: Ընդ որում՝ սահմանվում է նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով և պահպանվում է միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը: Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ օրենքով սահմանել, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար մայրության նպաստ է նշանակվում նաև չաշխատող կնոջը: Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում էապես կբարելավվի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ սկսած 2016 թվականից, հղիության և ծննդաբերության ժամանակահատվածի համար լրացուցիչ սոցիալական աջակցություն տրամադրելով շուրջ 30 000 չաշխատող կանանց, ինչը կարող է դրական ազդել ծնելիության ցուցանիշի վրա: Միաժամանակ, բժշկական հաշվառման կանգնելը կարևոր խթան կհանդիսանա առողջ սերունդ ունենալու համար: Առաջարկվող մեխանիզմի դեպքում, պահպանելով աշխատավարձի 100-տոկոսանոց փոխհատուցումը աշխատող կանանց մոտ, կներդրվեն տնտեսական խթաններ հնարավոր չարաշահումները կանխարգելելու համար:
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor