Նախկին ընտրություններն էլ կուսումնասիրեն. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական կուլիսներում ներկայումս ակտիվորեն նոր գաղափար է շրջանառվում: Ըստ մեր աղբյուրների, իշխանությունները մտադրություն ունեն Ապրիլ յան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո նոր նախաձեռնությամբ հանդես գալ:
Ըստ այդմ՝ իշխանությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը: Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, այսինքն՝ հատվածակա՞ն, թե՞ ամբողջական է լինելու ուսումնասիրությունը, մասնավորաբար՝ արդյոք այդ հանձնաժողովը կուսումնասիրի՞ 1995-96թթ. տեղի ունեցած ընտրությունների ու հանրաքվեի արդյունքները, թե՞ ուսումնասիրության «գիծը» կսկսի 1998 թվականից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում