Հետևիցս գոռաց՝ փոշմանելու ես, ասացի՝ դու էլ, ու գնացի. Քրիստինե Պեպելյան
Lifestyle«Շատ ճիշտ երգ եք ընտրել, այն իսկապես իմ ստարտն էր որպես մեներգչուհի, որովհետև հենց այս երգն էր, որ գրվել էր հատուկ ինձ համար: Մոտ 20 տարի առաջ Մարինե Գյուլումյանը իրենց տանը ցույց տվեց ինձ երգը, և ես այն շատ հավանեցի, որովհետև հասկացա, որ այն իմ երգն է: Շատ ուրախ էի, որ վերջապես կունենամ իմ առաջին երգը, որովհետև մինչ այդ ես աշխատում էի Երգի պետական թատրոնում, բայց հատուկ ինձ համար գրված երգեր չկային: Ես երգում էի այն ռեպերտուարը, որը կար թատրոնում, այսինքն՝ այն երգերը, որոնք մի քանի արտիստներ երգում էին տարբեր համերգների ժամանակ: Եվ այդ առումով այս երգը շատ մեծ ձեռքբերում էր ինձ համար: Ես չսխալվեցի, երգն իր գործը իրոք արեց։ Մարդիկ սիրեցին այն միանգամից: Ես անգամ հիշում եմ, որ մարդիկ դեռ դեմքով ինձ չէին ճանաչում, բայց երգն արդեն գիտեին»:
Մանրամասներն՝ տեսանյութում