Yerevan, 16.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեր ձեռքը չի դողա, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության գործելակերպը. Փաշինյան (ֆոտո)

TV

 

Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Շնորհավորելով Ոստիկանության զորեքերին տոնական օրվա առթիվ՝ վարչապետը նշել է. «Այն հարցը, թե վերջին մեկ տարում ի՞նչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև Ոստիկանության զորքերում: Արդեն գրեթե մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անդորրը, անվտանգությունը՝ շոշափելի ու կարևոր աջակցություն ցուցաբերելով Հայաստանի Հանրապետության բանակին: Ես այս տոնական օրը նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր կամավոր հիմունքներով նվիրվել են հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այդ զինծառայողների ընտանիքների անդամներին, ովքեր աջակցել են նրանց այդ որոշմանը և սատար են կանգնել նրանց: Ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետության արտաքին սահմանների պաշտպանության գործին ներգրավվելու որոշումն արտահայտում է մեր պատկերացումը Հայաստանի Հանրապետության ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության վերաբերյալ»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության պաշտպանության գործում քաղաքացիները, հայ ժողովուրդը պետք է լինեն միասնական և միահամուռ:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգության վերաբերյալ պատկերացումը նույնպես կապված է սրա հետ, որովհետև Ոստիկանության զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության ներսում բռնության որևէ դրսևորում կանխարգելելու համար: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Ոստիկանության զորքերն ուղարկելով հայրենիքի սահմանները պաշտպանելու, կառավարությունն արտահայտում է իր պատկերացումը Հայաստանի Հանրապետության ներքին հարաբերությունների մասին, որ մեր երկրում պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն:

 

«Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Բայց այս դեպքում էլ կարծես Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն: Եվ այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը: Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի»,- ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կառավարությունը նույն պատկերացումն ունի նաև մեր արտաքին սահմանների, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանության առումով: «Մենք կողմնակից ենք մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելու գործում: Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ահա այդ բոլոր ուժերը կստանան մեր հավաքական կամքի, մեր հավաքական ուժի վճռական հարվածը, վճռական հակահարվածը: Եվ այդ հակահարվածը կհեղինակեն նաև Ոստիկանության զորքերի այն ծառայողները, ովքեր այսօր ամուր կանգնած են Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի անվտանգության և խաղաղության պաշտպանության դիրքերում:

 

Ոստիկանության զորքերի հարգելի՛ զինծառայողներ,

 

ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ : Մեր կամքը վճռական է, մենք ամուր կանգնած ենք մեր հայրենիքի, մեր հողի վրա և որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը ներքին, թե արտաքին, և Հայաստանի Հանրապետության բոլոր թշնամիներին սպասվում է միանշանակ և անվերապահ պարտություն:

 

Եվ ուրեմն՝

 

կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

 

կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը,

 

կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը

 

և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- նշել է վարչապետը:

 

Ոստիկանության զորքերի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Նիկոլ Փաշինյանը վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների:

 

 

 

 

 

 

 



Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank