Վաղարշապատում 14-ամյա պատանին դանակահարել է 21-ամյա երիտասարդին
SocietyՀունիսի 19-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ շրջանի և նախաբազկի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ Ֆրունզեի փողոցի 6/2 շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ իր մոտ եղած դանակով հարվածել և երիտասարդին մարմնական վնասվածք է պատճառել 14-ամյա պատանի, որը հունիսի 20-ին, ժամը 02.00-ին, ներկայացվել է բաժին:
Անչափահասը հանձնվել է ծնողների հսկողությանը: