Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ
SportՀայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչ:
Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը: Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը 1/8 եզրափակչում մրցեց և հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևին: Հարությունյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 26-ին:
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:
Լուսանկարը՝ Armnoc