Աշխարհաքաղաքական ինտրիգները թակո՞ւմ են ՀՀ դռները
AnalysisԱնցնող շաբաթը բուռն զարգացումներով էր հարուստ հատկապես տարածաշրջանային ինտրիգրների առումով:
Այսօր ունենք մի աշխարհաքաղաքական դրություն, երբ ՀՀ երկու հարևան հատվածներում՝ հյուսիսում և հարավում, տեղի են ունենում լուրջ գեոպոլիտիկ վերադասավորման գործընթացներ, որոնք իրենց անմիջական ազդեցություններն են թողնելու ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի վրա:
Տարիներ շարունակ Իրանի դեմ կիրառվող սանկցիաներն ԱՄՆ-ի համար ցանկալի արդյունքի չհանգեցրեցին, Իրանը շարունակում էր մնալ նավթի շուկայում հիմնական խաղացողներից մեկը, ուստի պաշտոնական Վաշինգթոնն, ըստ էության փոխում է իր տակտիկան և դիմում կոնկրետ քայլերի, ինչն իր հերթին հնարավոր է հանգեցնի տարածաշրջանային գլոբալ աղետի:
Ակնհայտ է, որ Վրաստանում տեղի ունեցածի պատճառները տարիներ շարունակ արմատացած հակառուսական տրամադրություններն են: Սա արձագանքն էր վրաց հասարակության այն ակտիվ հատվածի, որը Ռուսաստանին համարում է օկուպանտ և այն հանգամանքը, որ պատվիրակները ներկա էին Վրաստանի խորհրդարանում և զբաղեցրել էին ԱԺ խոսնակի աթոռը: Այս փաստից ուղղակի օգտվեցին նաև վրաց ընդդիմադիր գործիչները և իրենց վարքով ևս մեկ անգամ փաստելով, որ վրաց-ռուսական հարաբերությունները դրական հարթություն բերելու հնարավորությունը կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ և իրականությունը բոլորովին այլ է: Տարիներ շարունակ Արևմտյան պետությունները պարբերաբար ֆինասավորելով վրացական սեկտորի տարբեր հարթակներ, այնտեղ ձևավորել են կայուն հակառուսական բավականին հաստ շերտ:
Ոչ ոք չէր կանխատեսում, որ համաժամանակյա Հայաստանի երկու հարևանների դեպքում այսպիսի իրադարձություններ կզարգանան: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասաց, որ Ռուսաստանը իրենց թշնամին է, օկուպանտ, իսկ Վրաստանի ապակայունացումը Ռուսաստանի ձեռքի գործն է, հինգերորդ շարասյան դրսևորում, բայց Մոսկվան այս պարագայում, թերևս, կապ չունի, ու չի բացառվում, որ իրական շահառուն ոչ թե Մոսկվան, այլ Բաքուն է, ու պատմությունը սկսվել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքային վեճով: Բաքուն վրացական համալիրը համարում է «աղվանական», իսկ միֆական աղվանների ամեն ինչը՝ իրենը։ Պատահական չէ, որ Բաքվի գիտությունների ակադեմիայում հանկարծ հասկացան, որ Վրաստանի հարավ-արևելյան շատ տարածքներ ադրբեջանական են, Թբիլիսին էլ՝ ադրբեջանական մշակույթի տարածք:
Մի բան ակնհայտ է, որ Վրաստանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունը պատմաքաղաքական չէ, այլ ռազմաքաղաքական: Վրաստանն ու Հայաստանը քար են «մեծ թյուրքական ճանապարհին»: Վրաստանի ներքին անկայունությունը ամրացնելու է Ադրբեջանի դիրքը տարածքային վեճի մեջ, և ոչ միայն։ Թբիլիսիի եվրաատլանտյան կուրսը, եվրաինտեգրումը հավասարապես անցանկալի են Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի համար: Ի տարբերություն ռուսների՝ թուրքերն ու ադրբեջանցիները բացահայտ չեն գործում, բայց Վրաստանի տնտեսության մեջ խորացած Բաքվին այդ քաղաքականությունը դուրսմղում է խոստանում: Ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը նույնպես դեմ է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին, մասնավորապես՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման առումով, որով քանդվելու է Հայաստանի շրջափակման վրա կառուցված քաղաքականությունը: Պատկերացրեք ռուս-վրացական նոր առճակատում, որի հետևանքը Լարսի փակումն է, ու հավելեք Վաշինգտոն-Թեհրան առճակատումը, որի հետևանքը ոչ ոք չի կարող կանխատեսել:
Այս ամենը հանգեցնում է նրան, որ տարածաշրջանում, կոնֆլիկտների հաղթահարման, խաղաղության նահանջ ենք ունենում։ Այս տարածաշրջանում կան նաև մեծ տերությունների շահեր, ու նաև դրանով է պայմանավորված, թե իրադարձությունները հետագայում ինչպես կզարգանան։ Գուցե փոքր կոնֆլիկտներն առաջին հայացքից լուրջ չթվան, սակայն դրանք կարող են այնպես ընթանալ, որ հանգեցնեն վտանգավոր հետևանքների։ Թեև այս պահին ծայրահեղ վտանգավոր տեղաշարժեր թե տեղի ունենան։